Հաֆնիում
Կաղապար:Պարբերական համակարգի տարր Հաֆնիում (Կաղապար:Lang-lat ), քիմիական տարր է, որի նշանն է , պարբերական համակարգի 4-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 72 է, ատոմական զանգվածը՝ 178,49:
Բնական հաֆնիումը ունի վեց կայուն իզոտոպ՝ 174,176-180 զանգվածային թվերով։ Հաֆնիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է։
Բացահայտման պատմություն
Հաֆնիումի գոյության մասին կանխատեսել էր Դ. Ի. Մենդելեևը, 1870 թվականին։ Ն. Բորը ցույց տվեց (1921), որ № 72 տարրի ատոմը պետք է ունենա ցիրկոնիումի ատոմի նման կառուցվածք։
Հունգարացի քիմիկոս Դ. Հևեշին և հոլանդացի ֆիզիկոս Դ. Կոստերը ցիրկոնիումի հանքաքարերում ռենտգենասպեկտրային վերլուծության եղանակով հայտնաբերեցին (1922) № 72 տարրը և անվանեցին «Հաֆնիում»՝ ի պատիվ հայտնաբերման տեղի՝ Կոպենհագեն (ուշ Կաղապար:Lang-lat) քաղաքի։
Բնության մեջ
Հաֆնիումը ինքնուրույն միներալներ չունի և բնության մեջ սովորաբար ուղեկցում է ցիրկոնիումին։ Պարունակությունը երկրակեղևում % է, ըստ զանգվածի։
Համաշխարհային պաշարներ
2007 թվականին 99 % հաֆնիումի 1 կգ-ի գինը միջինում կազմել են $780 (ըստ infogeo.ru կայքի տվյալների)։
Հաֆնիումի համաշխարհային պաշարները աշխարհում.
- Ավստրալիա - ավելի քան 630 մլն տոննա,
- Հարավային Աֆրիկա - մոտ 287 մլն տոննա,
- ԱՄՆ - ավելի քան 105 մլն տոննա,
- Հնդկաստան - մոտ 70 մլն տոննա,
- Բրազիլիա - 9,88 մլն տոննա։
Ֆիզիկական հատկություններ
Հաֆնիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 2222 ± 30 °C, եռմանը՝ 5400 °C, խտությունը՝ 13090 կգ/մ³ (20 °C-ում)։ Մաքուր հաֆնիումը պլաստիկ է, հեշտությամբ է ենթարկվում սառը և տաք մշակման։ Քիմիական հատկություններով նման է ցիրկոնիումին, սակայն քիմիական ակտիվությամբ զիջում է նրան։
Միացություններում հիմնականում քառարժեք է, հայտնի են նաև 3,2 և 1 արժեքականության հաֆնիումի միացություններ։ Սենյակային ջերմաստիճանում հոծ հաֆնիումը շատ կայուն է մթնոլորտային գազերի նկատմամբ։ Սակայն 600 °C-ից բարձր տաքացնելիս արագ օքսիդանում է և փոխազդում, ցիրկոնիումի նման, ազոտի և ջրածնի հետ։
Քիմիական հատկություններ

Մինչև 400 °C ջրային գոլորշիներում և մաքուր ջրում հաֆնիումը կոռոզակայուն է։ Հաֆնիումի երկօքսիդը՝ , դժվարահալ (հալման ջերմաստիճանը՝ 2780 °C) և քիմիապես կայուն նյութ է։ -ը և դրան համապատասխան հիդրօքսիդները՝ և , ամֆոտեր են՝ հիմնային հատկության գերակշռությամբ։
Ալկալիների և ալկալիական մետաղների օքսիդների հետ -ը տաքացնելիս առաջացնում են հաֆնիումատներ, օրինակ, ։
Տաքացնելիս հաֆնիումը փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով տիպի միացություններ։
Բարձր ջերմաստիճաններում հաֆնիումը միանում է ածխածնին , բորին , ազոտին , սիլիցիումին ։

Հաֆնիումը փոխազդում է ֆտորաջրածնական ու խիտ ծծմբական թթուների և ալկալիական մետաղների հալած ֆտորիդների հետ, գործնականորեն չի փոխազդում աղաթթվի, ֆոսֆորական, ազոտական և օրգանական թթուների հետ։
Կայուն է ալկալիների լուծույթների նկատմամբ։ Ջրում լուծելի միացություններից են․
- քառաքլորիդը՝ ,
- օքսիքլորիդը՝ ,
- նիտրատները՝ ( և 6),
- սուլֆատները՝
- , որոնք օգտագործվում են տեխնոլոգիայում և վերլուծական քիմիայում։ Հաֆնիումը կոմպլեքս միացություններ է առաջացնում թթվածին պարունակող նյութերի հետ։
Ստացում
Հաֆնիում ստացվում է -ը մագնեզիումով կամ նատրիումով վերականգնելիս։
Կիրառություն
Օգտագործվում է միջուկային էներգետիկայում և էլեկտրոնային տեխնիկայում։ Հաֆնիումի կարբիդների և տանտալի պինդ լուծույթը (հալման ջերմաստիճանը՝ 4000 °C-ից բարձր) ամենադժվարահալ խեցեգործական նյութն է, որից պատրաստում են հալքանոթներ և հրթիռային շարժիչների դետալներ։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
- Химия и технология редких и рассеянных элементов. Ч. 2. Под ред К. Большакова. Изд. 2. М.: Высшая школа, 1976.
- N. N. Greenwood, A. Earnshaw: Chemie der Elemente. 1. Auflage, VCH Verlagsgesellschaft, 1988, ISBN 3-527-26169-9.
- Harry H. Binder: Lexikon der chemischen Elemente – das Periodensystem in Fakten, Zahlen und Daten. Hirzel, Stuttgart 1999, ISBN 3-7776-0736-3.
Արտաքին հղումներ
- Հաֆնիումը քիմիական տարրերի հայտնի գրադարանում45 Կաղապար:Webarchive
- Hafnium at The Periodic Table of Videos (University of Nottingham)
- Hafnium Technical & Safety Data
- NLM Hazardous Substances Databank – Hafnium, elemental
- Intel Shifts from Silicon to Lift Chip Performance
- Hafnium-based Intel 45nm Process Technology
- CDC - NIOSH Pocket Guide to Chemical Hazards