Ներակնային ճնշում

Ներակնային ճնշում, աչքի ներսում հեղուկի ճնշումն է։ Այն չափվում է ակնաբանի կողմից՝ տոնոմետրի միջոցով։ Ներակնային ճնշման չափումը կարևոր քայլ է գլաուկոմայի ռիսկով բուժառուների գնահատման համար[1]։ Տոնոմետրերը հիմնականում կալիբրացված են ճնշումը մմ սնդիկով (մմ սս) չափելու համար։
Ֆիզիալոգիա
Ներակնային ճնշումը որոշվում է աչքի թարթչային մարմնի կողմից ջրային խոնավության արտադրմամբ և արտահոսքով, և տրաբեկուլյար ցանցով դրա արտահոսքով։ Սրա պատճառն այն է, որ ապակենմնան մարմնի հետին սեգմենտի հեղուկը ունի ֆիքսված ծավալ, և չի ազդում ներակնային ճնշման կարգավորման վրա։
Կարևոր քանակական հարաբերություն է Գոլդմանի հավասարումը[2]․
Որում․
- -ն ներակնային ճնշումն է մմ ս․ ս․-ով (mmHg)
- -ն ջրային խոնավության գոյացումն է րոպեում, արտահայտված միկրոլիտրով (μլ/ր)
- -ն ուվեոսկլերալ ճանապարհով ջրային խոնավության ներծծումն է (μլ/ր)
- -ն րեպեում հողուկի արտահոսքի հնարավորությունն է միկրոլիտրով,1 մմ ս․ ս․-ով (μL/min/mmHg)
- -ն էպիսկլերալ երակային ճնշումն է մմ ս․ ս․-ով (mmHg).
Չափում
Շոշափումը ներակնային ճնշան մոտավոր չափման ամենահին, ամենապարզ և ամենաէժան եղանակներից է, սակայն այն ճշգրիտ չէ, եթե ճնշումը շատ բարձր չէ[3]։ Ներակնային ճնշումը չափվում է տոնոմետրով, որպես աչքի հետազոտության մի մաս։ Կոնտակտային ոսպնյակների սենսորները նաև օգտագործվում են ներակնային ճնշման շարունակական մոնիթորինգի համար[4]։
Ներակնային ճնշման արժեքի վրա ազդում են եղջերաթաղանթի հաստությունը և կոշտությունը[5][6]։ Արդյունքում, որոշ լազերային վիրահատություններ, օրինակ՝ ֆոտոռեֆրակտիվ կերատոէկտոմիան, կարող են հանգեցնել ներակնային ճնշման չափման նորմալ արդյունքի, երբ իրականում ճնշումը նորմայից բարձր է։ Ավելի նոր, տրանսպալպեբրալ և տրանսսկլերալ տոնոմետրիաների ժամանակ արժեքը չի ազդվում եղջերաթաղանթի կառուցվածքից և չափվում է վերին կոպի և սկլերայի վրա[7]։
Դասակարգում
Ըստ ակնաբույժների և օպտոմետրիստների միջև առկա ներկայիս համաձայնության, ներակնային ճնշման նորմալ արժեք է համարվում 10-20 մմ սս-ի սահմանը[8][9][10][11]։ Ներակնային ճնշման միջին արժեքն է 15․5 մմ սս, 2․75 մմ սս տատանումով[12]։
Ներակնային հիպերտոնիան աչքի ներսում ճնշման նորմաից բարձր լինելն է, տեսանյարդի վնասման բացակայության դեպքում[13][14]։
Ներակնային հիպոտենզիան, հիպոտոնիան կամ ներակնային հիպոտոնիան ներակնային ճնշման ցածր կամ հավասար լինելն է, քան 5 մմ սս[15][16]։ Ցածր ներակնային ճնշումը կարող է վկայել հեղուկի արտահոսքի և ակնագնդի թուլացման մասին։
Ազդող գործոններ
Ամենօրյա տատանումներ
Ներակնային ճնշումը տատանվում է ցերեկվա և գիշեվա ընթացքում։ Ցերեկը նորմալ տատանումը կազմում է 3-6 մմ սս, և կարող է բարձրանալ գլաուկոմայով աչքում։ Գիշերը ներակնային ճնշումը հնարավոր է չբարձրանա[17], չնայած խոնավոթյանան ավելի դանդաղ արտադրոթյան[18]։ Գլաուկոմայով հիվանդների ներակնային ճնշման 24 ժամյա մոնիթորինգը տարբերվում է առողջ մարդկանցից[19]։
Ֆիտնես և վարժություններ
Կան մի շարք ոչ հստակ հետազոտություններ, որոնք վկայում են ներակնային ճնշման վրա վարժությունների ազդեցության մասին։ Որոշները՝ դրական, որոշները՝ բացասական[13][20][21]։
Երաժշտական գործիքներ
Փողային գործիքներ նվագելը կապված է ներակնային ճնշման ժամանակավոր կամ մշտական բարձրացման հետ[22]: Հետազոտություններում պարզվել է, որ ճնշման բարձրացման աստիճանը փոխկապակցված է ներբերանային դիմադրության հետ գործիքը նվագելու ժամանակ[23]։ Պարզվել է, որ ներբերանային դիմադրությունը ավելի ցածր է էթնիկ թողային գործիքներ նվագելու, օրինակ բնիկ ամերիկացիների ֆլեյտաները, ոան սովորական գործիքների դեպքում[24]։
Դեղեր
Ներակնային ճնշումը նաև տատանվում է սրտի աշխատանքի, շնչառության, հեղուկի և դեղերի ընդունման հետ միասին։ Ալկոհոլի և մարիխուանայի օգտագործումը բերում է ներակնային ճնշման նվազման, իսկ կոֆեինը՝ բարձրացման[25]։
Գլիցերոլի բերանացի ընդունման դեպքում կարող է առաջանալ ներակնային ճնշման արագ, ժամանակավոր անկում։ Սա օգտագտակար է արտակարգ իրավիճակներում խիստ բարձր ճնշման ժամանակ[26]։
Սուկցինիլխոլինը, որը օգտագործվում է անզգայացման ժամանակ, մի քանի րոպեով բարձրացնում է ներակնային ճնշումը 10 մմ սս-ով։ Այն օգտագործվում է, երբ հիվանդը ունի անզգայացման կարիք ակնագնդի վնասմանդեպքում[27][28]։
Նշանակություն
Ներակնային գերճնշումը գլաուկոմայի առաջացման ամենակարևոր ռիսկի գործոնն է։
Ներակնային ճնշման չափումը օգտագործվում է որպես բացանկյուն գլաումայի վրա նեյրոպրտեկտորների ազդեցության ցուցանիշ[29]։
Երկու աչքերի միջև ճնշման տարբերությունը ունի կլինիկական կարևորություն և կարող է կապված լինել գլաուկոմայի որոշ տեսակների, ծիածանաբորբի և ցանցաթաղանթի շերտազատաման հետ։
Ներակնային ճնշումը կարող է աճել պայմանավորված անատոմիական խնդիրներով, աչքի բորբոքմամբ, գենետիկական գործոններով կամ որպես որոշ դեղերի կողմնակի ազդեցություն։ Ներակնային ճնշման օրենքները բխում են ֆիզիկայից։ Ցանկացած տեսակի ներակնային վիրահատություն կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել ներակնային ճնշման տատանումները։ Հանկարծակի աճը կարող է բերել ներակնային միկրովնասվածքների, իշեմիկ ազդեցությունների և մեխանիկական սթրեսի ցանցաթաղանթի նյարդաթելերի վրա։ Հանկարծակի նվազումը կարող է բերել ներակնային դեկոմպրեսիայի, որը առաջացնում է միկրոպղպջակներ։ Դրանք կարող են բերել միկրոէմբոլիաների, հիպօքսիայի և ցանցաթաղանթի կառուցվածքի վնասման[30]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- www.allaboutvision.com Ինչ սպասել աչքի հետազոտության ժամանակ
- www.emedicinehealth.com Ներակնային գերճնշում
- www.tonometerdiaton.com Տրանսպալպեբրալ և տրանսսկլերալ տոնոմետրիա
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ webMD - Tonometry
- ↑ Glaucoma Overview Կաղապար:Webarchive from eMedicine
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ 13,0 13,1 Կաղապար:Cite journal
- ↑ Ocular Hypertension, American Optometric Association. Accessed 2015-11-3.
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Studies have also been conducted on both healthy and sedentary individuals to determine if intraocular pressure could be reduced with other types of exercise. Some forms of exertion have been found to result in a decrease in intraocular pressure. Exercises studied included; walking, jogging, and running. Acute Dynamic Exercise Reduces Intraocular Pressure Կաղապար:Webarchive, Departments of Ophthalmology, Physiology, Faculty of Medicine, Atatürk University, Erzurum- Turkey. July 1999.
- ↑ Qureshi IA. Effects of mild, moderate and severe exercise on intraocular pressure of sedentary subjects. Rawalpindi Medical College, Rawalpindi, Pakistan
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Intraocular pressure measure on normal eyes by Pardianto G et al., in Mimbar Ilmiah Oftalmologi Indonesia.2005;2:78-9.
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal