Ճնշում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ Ճնշում, (p), ֆիզիկական մեծություն, որը հավասար է միավոր մակերևույթի մակերեսի S վրա ազդող, այս մակերեսին ուղղահայաց ազդող ուժի F մեծությանը։ Տվյալ կետում ճնշումը որոշվում է, որպես մակերևույթի փոքր մասի վրա ազդող Fn ուժի նորմալ մասնիկի հարաբերություն մակերևույթի վրա՝

P=dFndS։

Ուժերի անհավասարաչափ բաշխման դեպքում այս հավասարությունը որոշում է տվյալ հարթակին ազդող միջին ճնշումը՝

Pavg=FnS,

իսկ սահմանի անցնելիս, երբ Տ-ը ձգտում է զրոյի՝ ճնշումը տվյալ կետում։ Անընդհատ միջավայրի համար նույնպես սահմանվում է ճնշում միջավայրի յուրաքանչյուր կետում։ Դադարի վիճակում գտնվող հեղուկի ցանկացած կետում նշումն միևնույնն է բոլոր ուղղություններով։ Այս պնդումը ճշմարիտ է նաև շարժվող իդեալական հեղուկների և գազերի համար։ Որպես մածուցիկ հեղուկի ճնշման տվյալ կետում ընդունում են ճնշման միջին արժեքը երեք փոխուղղահայաց ուղղություններով։ Գազերում ճնշումն համեմատական է ջերմաստիճանին (մասնիկի կինետիկ էներգիային)։

Ճնշումը բնորոշում է համասեռ միջավայրի իրավիճակը և հանդիսանում է լարվածության թենզորի անկյունագծային մասնիկ։ Պարզագույն դեպքում, հավասարակշռված իզոտրոպ միջավայրում ճնշումը կախում չունի ուղղվածությունից։ Ճնշումը կարելի է ընդունել նույնպես միավոր ծավալի վրա ազդող համասեռ միջավայրում կուտակված պոտենցիալ էներգիայի չափման միավոր, և չափել էներգիայի միավորների հարաբերությամբ միավոր ծավալին։

Չափման միավորները

Միավորների միջազգային համակարգում ճնշումը չափվում է պասկալներով (նյուտոն2, կամ, որը համարժեք է Ջոուլ/2), ինչպես նաև օգտագործվում են հետևյալ միավորները՝

Կաղապար:Ճնշման միավորներ

Գազերի և հեղուկների ճնշման չափումը կատարվում է մանոմետրներով, դիֆմանոմետրերով, վակուումմետրներով, ճնշման չափիչներով, մթնոլորտային ճնշումը՝ բարոմետրներով, արյան ճնշումը՝ տոնոմետրերով։

IUPAC-ի առաջարկության համաձայն դասական մեխանիկայում ճնշումը առաջարկվում է նշանակել p տառով, նաև օգտագործվում է P[1]։ Օսմոտիկ ճնշումը հաճախ նշանակվում է π։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ