Պարցիալ ճնշում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Պարցիալ ճնշում (Կաղապար:Lang-lat- մասնակի, pars (partis)-մաս), մասնական ճնշում, որը կունենար գազային խառնուրդի կազմի մեջ մտնող գազը, եթե այն զբաղեցներ խառնուրդի ծավալին հավասար ծավալ նույն ջերմաստիճանում։ Գազերի խառնուրդի ընդհանուր ճնշումը հավասար է խառնուրդի առանձին բաղադրիչների պարցիալ ճնշումների գումարին։ Պարցիալ ճնշումը որոշում է տվյալ գազի դիֆուզիայի, աբսորբման, լուծման և տվյալ գազի համար թափանցելի միջնորմով բաժանված համակարգի մասերի միջև գազի բաշխումը։

Պարցիալ ճնշումն արտահայտվում է հետևյալ իզոթերմային առնչությունների միջոցով՝

VxVtot=pxptot=nxntot,

որտեղ

  • Vx-ն առանձին գազային բաղադրիչի (X) մասնական ծավալն է,
  • Vtot-ը՝ գազային խառնուրդի լրիվ ծավալը,
  • px-ը՝ X գազի մասնական ճնշումը,
  • ptot֊ը՝ գազային խառնուրդի լրիվ ճնշումը,
  • nx֊ը՝ X գազի նյութի քանակը,
  • ntot֊ը՝ գազային խառնուրդի լրիվ նյութի քանակը։

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ