Փղի ատամի մածուկ
Կաղապար:ՎՏՔ Պատկեր:14. Слоновска паста за заби.webm Փղի ատամի մածուկ (Կաղապար:Lang-en), փրփրուն նյութ, որն առաջանում է ջրածնի պերօքսիդի արագ քայքայման արդյունքում (), դրա համար որպես կալատիզատոր օգտագործում են կալիումի յոդիդ (KI) կամ խմորիչ և տաք ջուր[1]։ Թե որքան արագ կտևի ռեակցիան՝ կախված է ջրածնի պերօքսիդի կոնցենտրացիայից[2][3][4]։
Քանի որ այն պահանջում է միայն փոքր քանակությամբ բաղադրիչներ և ստեղծում է «փրփուրի հրաբուխ»՝ երեխաների համար դա հանրաճանաչ փորձ է դպրոցում կամ երեկույթների ժամանակ:
Բացատրություն
Նկարագրություն
Մոտ 50 մլ խտացված (>12%)[5] ջրածնի պերօքսիդը սկզբում խառնվում է հեղուկ օճառի կամ աման լվանալու միջոցի հետ։ Այնուհետև ավելացվում է կատալիզատոր՝ հաճախ մոտ 10 մլ կալիումի յոդիդի լուծույթ կամ կատալազ հացի խմորիչից, որպեսզի ջրածնի պերօքսիդը շատ արագ քայքայվի: Ջրածնի պերօքսիդը քայքայվում է թթվածնի և ջրի մեջ: Քանի որ ջրածնի պերօքսիդի փոքր քանակությունը առաջացնում է թթվածնի մեծ ծավալ, ապա թթվածինը արագ դուրս է մղվում տարայից[6]։ Օճառաջուրը ճնշում է թթվածնի պղպջակները, ինչի արդյունքում ստեղծվում են փուչիկներ և վերածվում փրփուրի[6]։ Մոտ 5-10 կաթիլ սննդի ներկ կարող է ավելացվել նաև կատալիզատորից առաջ՝ էֆեկտը ուժեղացնելու համար: Թե որքան արագ կլինի ռեակցիան կախված է օգտագործվող ջրածնի պերօքսիդի կոնցենտրացիայից[7]։
Քիմիական բացատրություն
Այս փորձը ցույց է տալիս ջրածնի պերօքսիդի կատալիզացված տարրալուծումը: Ջրածնի պերօքսիդը (H2O2) քայքայվում է ջրի և թթվածնային գազի, որը փրփուրի տեսք է ստանում, բայց սովորաբար ռեակցիան շատ դանդաղ է ընթանում[8]։
Նորմալ պայմաններում այս ռեակցիան տեղի է ունենում շատ դանդաղ, հետևաբար ռեակցիան արագացնելու համար կատալիզատոր են ավելացնում, ինչը հանգեցնում է փրփուրի արագ ձևավորմանը։ Կալիումի յոդիդից յոդիդի իոնը գործում է որպես կատալիզատոր և արագացնում է ռեակցիան՝ միաժամանակ քիմիապես անփոփոխ մնալով ռեակցիայի գործընթացում[9][10][11]։ Յոդիդի իոնը փոխում է ռեակցիայի առաջացման մեխանիզմը՝
Ռեակցիան ջերմանջատիչ բնույթ է կրում և արտադրված փրփուրը տաք է (մոտ 75°C կամ 167°F)[12][13]։ Շողացող սպլինտը ցույց է տալիս, որ արտադրված գազը թթվածին է[14]։ Փրփուրի ձևավորման արագությունը, որը չափվում է ծավալով մեկ ժամանակի միավորի մեջ՝ դրական հարաբերակցություն ունի պերօքսիդի կոնցենտրացիայի հետ (v/V%), ինչը նշանակում է, որ ավելի շատ փրփուր կստեղծվի մեկ միավոր ժամանակում[15]։

Այլ տարբերակներ
YouTube-ի գիտաշխատող Մարկ Ռոբերը ստեղծել է փորձի մի տարբերակ, որը կոչվում է «Սատանայի ատամի մածուկ», որն ունի շատ ավելի ընդլայնված արձագանք, քան այն տարբերակը, որը սովորաբար կատարվում է դասարանում[16][17]։ Սատանայի ատամի մածուկի ռեակցիան ստեղծելու բաղադրիչները նույնն են, ինչ սովորական փղի ատամի մածուկի ռեակցիան, միակ տարբերությունը 50%-անոց H2O2-ի օգտագործումն է՝ սովորական 35%-ի փոխարեն[18]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Փղի ատամի մածուկի փորձարկումը sciencebob.com
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite episode
- ↑ 6,0 6,1 Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web