Փղի ատամի մածուկ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՎՏՔ Պատկեր:14. Слоновска паста за заби.webm Փղի ատամի մածուկ (Կաղապար:Lang-en), փրփրուն նյութ, որն առաջանում է ջրածնի պերօքսիդի արագ քայքայման արդյունքում (HA2OA2), դրա համար որպես կալատիզատոր օգտագործում են կալիումի յոդիդ (KI) կամ խմորիչ և տաք ջուր[1]։ Թե որքան արագ կտևի ռեակցիան՝ կախված է ջրածնի պերօքսիդի կոնցենտրացիայից[2][3][4]։

Քանի որ այն պահանջում է միայն փոքր քանակությամբ բաղադրիչներ և ստեղծում է «փրփուրի հրաբուխ»՝ երեխաների համար դա հանրաճանաչ փորձ է դպրոցում կամ երեկույթների ժամանակ:

Բացատրություն

Պատկեր:Elephant (1).ogv

Նկարագրություն

Մոտ 50 մլ խտացված (>12%)[5] ջրածնի պերօքսիդը սկզբում խառնվում է հեղուկ օճառի կամ աման լվանալու միջոցի հետ։ Այնուհետև ավելացվում է կատալիզատոր՝ հաճախ մոտ 10 մլ կալիումի յոդիդի լուծույթ կամ կատալազ հացի խմորիչից, որպեսզի ջրածնի պերօքսիդը շատ արագ քայքայվի: Ջրածնի պերօքսիդը քայքայվում է թթվածնի և ջրի մեջ: Քանի որ ջրածնի պերօքսիդի փոքր քանակությունը առաջացնում է թթվածնի մեծ ծավալ, ապա թթվածինը արագ դուրս է մղվում տարայից[6]։ Օճառաջուրը ճնշում է թթվածնի պղպջակները, ինչի արդյունքում ստեղծվում են փուչիկներ և վերածվում փրփուրի[6]։ Մոտ 5-10 կաթիլ սննդի ներկ կարող է ավելացվել նաև կատալիզատորից առաջ՝ էֆեկտը ուժեղացնելու համար: Թե որքան արագ կլինի ռեակցիան կախված է օգտագործվող ջրածնի պերօքսիդի կոնցենտրացիայից[7]։

Քիմիական բացատրություն

Այս փորձը ցույց է տալիս ջրածնի պերօքսիդի կատալիզացված տարրալուծումը: Ջրածնի պերօքսիդը (H2O2) քայքայվում է ջրի և թթվածնային գազի, որը փրփուրի տեսք է ստանում, բայց սովորաբար ռեակցիան շատ դանդաղ է ընթանում[8]։

2HA2OA22HA2O+OA2

Նորմալ պայմաններում այս ռեակցիան տեղի է ունենում շատ դանդաղ, հետևաբար ռեակցիան արագացնելու համար կատալիզատոր են ավելացնում, ինչը հանգեցնում է փրփուրի արագ ձևավորմանը։ Կալիումի յոդիդից յոդիդի իոնը գործում է որպես կատալիզատոր և արագացնում է ռեակցիան՝ միաժամանակ քիմիապես անփոփոխ մնալով ռեակցիայի գործընթացում[9][10][11]։ Յոդիդի իոնը փոխում է ռեակցիայի առաջացման մեխանիզմը՝

HA2OA2+ IAHA2O+ IOAHA2OA2+ IOAHA2O+ OA2+ IA2HA2OA22HA2O+ OA2ΔrH=196 kJ/mol

Ռեակցիան ջերմանջատիչ բնույթ է կրում և արտադրված փրփուրը տաք է (մոտ 75°C կամ 167°F)[12][13]։ Շողացող սպլինտը ցույց է տալիս, որ արտադրված գազը թթվածին է[14]։ Փրփուրի ձևավորման արագությունը, որը չափվում է ծավալով մեկ ժամանակի միավորի մեջ՝ դրական հարաբերակցություն ունի պերօքսիդի կոնցենտրացիայի հետ (v/V%), ինչը նշանակում է, որ ավելի շատ փրփուր կստեղծվի մեկ միավոր ժամանակում[15]։

Փորձի համար անհրաժեշտ նյութերը

Այլ տարբերակներ

YouTube-ի գիտաշխատող Մարկ Ռոբերը ստեղծել է փորձի մի տարբերակ, որը կոչվում է «Սատանայի ատամի մածուկ», որն ունի շատ ավելի ընդլայնված արձագանք, քան այն տարբերակը, որը սովորաբար կատարվում է դասարանում[16][17]։ Սատանայի ատամի մածուկի ռեակցիան ստեղծելու բաղադրիչները նույնն են, ինչ սովորական փղի ատամի մածուկի ռեակցիան, միակ տարբերությունը 50%-անոց H2O2-ի օգտագործումն է՝ սովորական 35%-ի փոխարեն[18]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Commons category