Լույսի արագություն

testwiki-ից
14:22, 18 հունվարի 2025 տարբերակ, 78.109.64.69 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Լույսի արագություն, վակուումում էլեկտրամագնիսական ալիքների տարածման բացարձակ մեծությունն է։ Ֆիզիկայում այն ընդունված է նշանակել Կաղապար:Lang-lat«c» տառով։ Լույսի արագությունը վակուումում հիմնարար հաստատուն է՝ անկախ հաշվարկման իներցիալ համակարգի ընտրությունից։ Այն վերաբերում է հաստատունների այն դասին, որոնք բնութագրում են ոչ թե պարզապես մարմիններ կամ դաշտեր, այլ տարածության և ժամանակի հատկություններն ընդհանուր առմամբ։ Լույսի արագությունը համարվում է մասնիկների շարժման և փոխազդեցությունների տարածման սահմանային արագությունը։

Արեգակի լույսին անհրաժեշտ է 8 րոպե 19 վայրկյան, որպեսզի հասնի Երկիր
Արագության չափման միավորը Թվային արժեքը
Մետր/վայրկյան 299 792 458
Կիլոմետր/ժամ 1,08 մլրդ.
Մղոն/ժամ 670,6 մլն.
Պլանկի միավոր 1

Վակումում

Լույսի արագության առավել ճշգրիտ չափումը էտալոնային մետրի հիման վրա անցկացվել է 1975 թ., որով ստացված տվյալը Կաղապար:Nobr մ/վ է։ Այժմ լույսի արագության չափման ամենաճշգրիտ մեթոդները հիմնվում են լույսի կամ այլ էլեկտրամագնիսական ճառագայթման λ ալիքի երկարության և ν հաճախության անկախ սահմանումների վրա՝ հաշվարկելով ըստ c = λ ν արտահայտության[1]։

Ներկայումս համարվում է, որ լույսի արագությունը վակուումում հիմնարար ֆիզիկական հաստատուն է, որն ըստ սահմանման ճշգրիտ հավասար է Կաղապար:Nobr կամ Կաղապար:Nobr։ Արժեքի ճշտությունը պայմանավորված է Միավորների միջազգային համակարգում մետրի սահմանումով. ըստ դրա՝ մետրը այն հեռավորությունն է, որն անցնում է լույսը վակուումում Կաղապար:Nobr վայրկյան ժամանակահատվածում[2]։ Մեծ ճշտություն չպահանջվող հաշվարկների համար գործածական է Կաղապար:Nobr (Կաղապար:Nobr) արժեքը։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Հարաբերականության տեսություն

  1. Сажин М. В., Скорость света, , Физика космоса. Маленькая энциклопедия, год=1986, ст. 783,
  2. ГОСТ 8.417-2002. Չափման միավորների որոշման պետական համակարգ Կաղապար:WebarchiveԿաղապար:Ref-ru