Երկրորդ տիեզերական արագություն

Երկրորդ տիեզերական արագությունը այն նվազագույն արագությունն է, որն անհրաժեշտ է հաղորդել մարմնին, որպեսզի այն կարողանա հեռանալ որևէ տիեզերական մարմնի ձգողական դաշտից։
Ստացումը
Երկրորդ տիեզերական արագության թվային արժեք ստանալու համար պետք է օգտվել էներգիայի պահպանման օրենքից`
որտեղ`
-մարմնի զանգվածն է,
-մոլորակի զանգվածն է,
-մոլորակի շառավիղն է,
-երկրորդ տիեզերական արագությունն է այստեղից հետևում է.
Երկրորդ տիեզերական արագության արժեքները տարբեր երկնային մարմինների համար
| երկնային մարմին | զանգված (արտահայտված երկրի զանգվածով) | 2-րդ տիեզերական արագություն, կմ/վ |
|---|---|---|
| Լուսին | 0,0123 | 2,4 |
| Մերկուրի | 0,055 | 4,3 |
| Մարս | 0,108 | 5,0 |
| Վեներա | 0,82 | 10,22 |
| Երկիր | 1 | 11,2 |
| Ուրան | 14,5 | 22,0 |
| Նեպտուն | 17,5 | 24,0 |
| Սատուրն | 95,3 | 36,0 |
| Յուպիտեր | 318,3 | 61,0 |
| Արեգակ | 333 000 | 617,7 |
| Սիրիուս B | 325 675 | 10 000 |
| Նեյտրոնային աստղ | 666 000 | 200 000 |
| Քվարկային աստղ | 833 500 | ? |
| Սև խոռոչ | 832 500 - 5,6Կաղապար:E | ∞ (Ոչինչ չի կարող դուրս գալ սև խոռոչից - Շվարցշիլդի շառավիղ) |