Արագություն
Կաղապար:Ֆիզիկական մեծություն Կաղապար:Դասական մեխանիկա Արագություն (սովորաբար նշանակվում է , Կաղապար:Lang-en-ից կամ Կաղապար:Lang-fr), նյութական կետի շարժման հիմնական կինեմատիկական բնութագրիչներից մեկը։ Սահմանվում է որպես շառավիղ-վեկտորի ածանցյալն ըստ ժամանակի՝
- ,
որտեղ ֊ը կետի շառավիղ֊վեկտորն է։
Արագությունը վեկտոր է, որի ուղղությունը համընկնում է հետագծի համապատասխան կետին տարած շոշափողի ուղղությանը։ Եթե նյութական կետը շարժվում է հավասարաչափ, ապա արագության մեծությունը թվապես հավասար Է անցած ճանապարհի (S) և այդ ճանապարհն անցնելու ժամանակամիջոցի (t) հարաբերությանը՝
- ։
Միջին արագություն
Անհավասարաչափ շարժումը բնութագրելու համար կիրառվում է միջին արագության (Vմիջ) գաղափարը։ Այդ արագությունը որոշելու համար շարժման տևողությունը բաժանում են այնպիսի Δt փոքր ժամանակամիջոցների, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում շարժումը կարելի Է ընդունել հավասարաչափ
- ։
Եթե Δt ժամանակամիջոցը անվերջ փոքրացվի, ապա միջին արագությունը կձգտի ինչ-որ սահմանի, որն անվանում են կետի արագություն ժամանակի տվյալ պահին (ակնթարթային արագություն)՝
- ։
Արագության պրոյեկցիաները դեկարտյան ուղղանկյուն կոորդինատական համակարգի առանցքների վրա հավասար են կոորդինատների առաջին կարգի ածանցյալներին ըստ ժամանակի՝
- ,
իսկ բացարձակ մեծությունը՝
Պտտական շարժման դեպքում մտցվում է անկյունային արագության գաղափարը՝ պտտման անկյան առաջին կարգի ածանցյալը ըստ ժամանակի՝
- ։
Բոլոր այս արագությունները ընդհանրացված արագության մասնավոր դեպքեր են։