Ծիծաղեցնող գազ

testwiki-ից
09:56, 3 սեպտեմբերի 2019 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ծիծաղեցնող գազ, ազոտի ենթօքսիդն է՝ N2O։ Անգույն, դուրեկան հոտով, քաղցրահամ գազ է։ Ջրում վատ է լուծվում։ Թթվածնով չի օքսիդանում։ 900 °C տաքացնելիս լրիվ քայքայվում է N2-ի և O2-ի։ Բարձր ջերմաստիճանում ցուցաբերում է օքսիդիչ հատկություն (նրա մթնոլորտում բոցավառվում են առկայծող մարխը, ֆոսֆորը, ծծումբը)։ Ստացվում է ամոնիումի նիտրատի ջերմային քայքայմամբ։

Մեծ քանակներով N2O շնչելիս գրգռվում է նյարդային համակարգը, և օրգանիզմում ստեղծվում է հարբած վիճակ ու տրամադրություն, որտեղից էլ՝ «Ծիծաղեցնող գազ» անվանումը։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ