Ամոնիումի նիտրատ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Պինդ ամոնիումի նիտրատ

Ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա), քիմիական բանաձևն է NH4NO3, ազոտական թթվի աղերից է[1]։ Առաջին անգամ ստացել են Գլաուբերում, 1659 թվականին[2]։

Ֆիզիկական հատկություններ

Սպիտակ բյուրեղային նյութ է[3]։ Հալվում է 169,6 °C ջերմաստիճանում, այս ջերմաստիճանից ավելի բարձր տաքացնելիս, սկսվում է նյութի անընդհատ քայքայում, իսկ 210 °C ջերմաստիճանում ընդհանում է ամբողջական քայքայում[4] ։ Եռման ջերմաստիճանը 235 °C է։ Մոլեկուլային զանգվածը 80,04 զ.ա.մ. է[5][6]։

Լուծելիություն

Լուծելիությունը ջրում.

Ջերմաստիճան, °C Լուծելիություն, գ/100 մլ
0 119
10 150
25 212
50 346
80 599
100 1024

Լուծվելիս նկատվում է ջերմության մեծ կլանում, ինչը զգալիորեն դանդաղեցնում է լուծման ընթացքը[7][8]։ Այդ իսկ պատճառով, հագեցած լուծույթ պատրաստելու համար օգտագործում են մեծ քանակի ջերմություն[9][10]։ Ամոնիումի նիտրատը նաև լուծվում է ամոնիակում, պիրիդինում, մեթանոլում և էթանոլում։

Բաղադրություն

Տարրերի պարունակությունը և զանգվածային բաժինները ամոնիումի նիտրատում[11].

  • O - 60 %,
  • N - 35 %,
  • H - 5 %:

Ստացումը

Հիմնական մեթոդ

Ամոնիումի նիտրատ հիմնականում ստանում են ազոտական թթվի և անջուր ամոնիակի փոխազդեցությունից[12]։

  • 𝖭𝖧𝟥+𝖧𝖭𝖮𝟥 𝖭𝖧𝟦𝖭𝖮𝟥+𝖰

Ռեակցիան ընթանում է շատ բուռն կերպով, ջերմության կլանմամբ[13]։ Ամոնիումի նիտրատը քիմիայում օգտագործելիս հիմնականում ջրազրկում է, քանի որ այն շատ հիգրոսկոպիկ նյութ է և նրա մեջ ջրի տոկոսային պարունակությունը որոշելը գործնականում անհնար է[14]։

Հաբերի մեթոդ

Հաբերի մեթոդով ջրածնից և ազոտից ստանում ենք ամոնիակ, որի մի մասը օքսիդանում է մինչև ազոտական թթու, որը փոխազդում է մնացած ամոնիակի հետ, որի արդյունքում ստանում ենք ամոնիումի նիտրատ[15]։

  • 𝟥𝖧𝟤+𝖭𝟤 𝟤𝖭𝖧𝟥 կատալիզատոր, ճնշում և ջերմաստիճան
  • 𝖭𝖧𝟥+𝟤𝖮𝟤 𝖧𝖭𝖮𝟥+𝖧𝟤𝖮
  • 𝖧𝖭𝖮𝟥+𝖭𝖧𝟥 𝖭𝖧𝟦𝖭𝖮𝟥:

Նիտրոֆոսֆատային մեթոդ

Այս մեթոդը ավելի հայտնի է, որպես Օդդի մեթոդ, ի պատիվ նորվեգական քաղաքի, որտեղ կատարվել է այդ պրոցեսը։ Այն օգտագործվում է ազոտային և ազոտաֆոսֆորային պարարտանյութերի ստացման համար[16][17][18]։

  1. Կալցիումի ֆոսֆատը լուծում են ջրում։
    • 𝖢𝖺𝟥(𝖯𝖮𝟦)𝟤+𝟨𝖧𝖭𝖮𝟥+𝟣𝟤𝖧𝟤𝖮 𝟤𝖧𝟥𝖯𝖮𝟦+𝟥𝖢𝖺(𝖭𝖮𝟥)𝟤+𝟣𝟤𝖧𝟤𝖮.
  2. ստացված խառնուրդը սառեցնում են մինչև 0 °C, արդյունքում կալցիումի ֆոսֆատը բյուրեղանում է տետրահիդրատի ձևով — Ca(NO3)2·4H2O, և այն առանձնացնում են ֆոսֆորական թթվից։
  3. Ստացված կալցիումի նիտրատը և չհեռացված ֆոսֆորական թթուն փոխազդում են ամոնիակի հետ, արդյունքում ստացվում է ամոնիումի նիտրատ։
    • 𝖢𝖺(𝖭𝖮𝟥)𝟤+𝟦𝖧𝟥𝖯𝖮𝟦+𝟪𝖭𝖧𝟥 𝖢𝖺𝖧𝖯𝖮𝟦 +𝟤𝖭𝖧𝟦𝖭𝖮𝟥+𝟥(𝖭𝖧𝟦)𝟤𝖧𝖯𝖮𝟦:

Քիմիական հատկություններ

Քայքայման ռեակցիաներ

Ամոնիումի նիտրատի ջերմային քայքայումը կարող է ընթանալ տարբեր կերպ, կախված ջերմաստիճանից[19][20]։ Ջերմաստիճանը ցածր է 270

    • 𝖭𝖧𝟦𝖭𝖮𝟥 𝖭𝟤𝖮 +𝟤𝖧𝟤𝖮.
  1. Ջերմաստրճանը բարձր է 270 °C-ից։
    • 𝟤𝖭𝖧𝟦𝖭𝖮𝟥 𝟤𝖭𝟤+𝖮𝟤+𝟦𝖧𝟤𝖮.

Գրականություն

  • Технология аммиачной селитры, под ред. В. М. Олевского, М., 1978.
  • Соли азотной кислоты, Миниович М. А., М., 1964.
  • Олевский В. М., Ферд М. Л., «Ж. Всес. хим. о-ва им. Д. И. Менделеева», 1983, т. 28, № 4, с. 27—39:

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանտուփ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ