Կոմպլեքս հարթություն

testwiki-ից
14:03, 11 նոյեմբերի 2019 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Կոմպլեքս հարթություն

Կոմպլեքս հարթություն, հարթություն, որի վրա պատկերվում են կոմպլեքս թվերը։ z=(a,b)=a+ib կոմպլեքս թվի պատկերը դեկարտյան հարթության վրա a աբսցիս և b օրդինատ ունեցող M(a,b) կետն է (z-ը կոչվում է M կետի աֆիքս և հաճախ կետը նույնացվում է իր աֆիքսի հետ)։ z=0 թվին համապատասխանեցվում է հարթության սկզբնակետը։ Աբսցիսների առանցքը կոչվում է իրական առանցք, իսկ օրդինատներինը՝ կեղծ առանցք։ Այսպիսով, փոխմիարժեք համապատասխանություն է ստեղծվում բոլոր z=a+ib կոմպլեքս թվերի C բազմության և կոմպլեքս հարթությունյան կետերի բազմության միջև, ինչպես նաև C բազմության և այն ազատ վեկտորների բազմության միջև, որոնց պրոյեկցիաները աբսցիսների և օրդինատների առանցքների վրա համապատասխանաբար հավասար են a-ի և b-ի։ C հարթությանը միացնելով z= կետը, ստացվում է C փակ հարթությունը կամ ընդլայնված կոմպլեքս հարթություն։

Կաղապար:ՀՍՀ