Կիրխհոֆի կանոններ

testwiki-ից
08:21, 16 մայիսի 2024 տարբերակ, imported>A.arpi.a
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ԱնաղբյուրԿիրխհոֆի կանոններ, առնչություններ են սահմանում հաստատուն կամ քվազիհաստատուն հոսանքի ճյուղավորված էլեկտրական շղթայի հոսանքների և լարումների համար։ Ձևակերպել է Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը (1847

Կիրխհոֆի առաջին կանոն

Որքան հոսանք է անցնում հանգույց և որքանը դուրս գալիս. i2 + i3 = i1 + i4

Կիրխհոֆի առաջին կանոնը, որ բխում է լիցքի պահպանման օրենքից, հետևյալն է. հաղորդալարերի ճյուղավորման ցանկացած կետում (հանգույցում) հավաքվող հոսանքների ուժերի (Ik) հանրահաշվական գումարը հավասար է զրոյի, այսինքն՝

k=1lIk=0

l-ը տվյալ հանգույցում հավաքվող հոսանքների թիվն է. ընդ որում, հանգույց մտնող հոսանքը համարվում է դրական, հանգույցից դուրս եկողը՝ բացասական։

Կիրխհոֆի երկրորդ կանոն

Կիրխհոֆի երկրորդ կանոնի համաձայն՝ հաղորդիչների բարդ ցանցում կամայականորեն առանձնացված ցանկացած փակ կոնտուրի բոլոր տեղամասերի լարման անկումների (IkRk) հանրահաշվական գումարը հավասար է այդ կոնտուրի էլշուների (εk) հանրահաշվական գումարին, այսինքն՝

Լարման համար k=1nEk=k=1mUk=k=1mRkIk;
Փոփոխական լարման համար k=1nek=k=1muk=k=1mRkik+k=1muLk+k=1muCk.

m-ը փակ կոնտուրի տեղամասերի թիվն է, Ik-ն k-րդ տեղամասի հոսանքի ուժն է, Rk-ն՝ դիմադրությունը։ Կիրխհոֆի կանոնները թույլ են տալիս հաշվարկել էլեկտրական բարդ շղթաները, եթե հայտնի են բոլոր տեղամասերի էլշուները և դիմադրությունները։

Օրինակ

Միավորների քանը հանգույցներում։ 3. p1=2
Մասնաճյուղերի (փակ սխեմաների)։ 4. Ձայների մասնաճյուղեր պարունակող ընթացիկ աղբյուրներ։ 0. mmi(p1)=2
Միավորների սխեմաներ։ 2.
Առաջի օրենքի կիրառումը

{I1I2I6=0I2I4I3=0

Ըստ երկրորդ կանոնի, տեղի են ունենում հետևյալ հարաբերությունները՝

{U2+U4U6=0U3+U5U4=0

Գրականություն