Անցուղի

testwiki-ից
19:10, 2 հունվարի 2024 տարբերակ, imported>BekoBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Անցուղի (լատ. canalis — խողովակ), անցուղի, ինֆորմացիայի տեսությունում, ինֆորմացիայի հաղորդման սարք։ Ինֆորմացիայի տեսության մեջ վերացարկվում են անցուղու ֆիզիկական կոնկրետ բնույթից և հաշվի առնում հնարավոր վիճակների թիվը, որով պայմանավորվում է ինֆորմացիայի կուտակման կամ հաղորդման նրա ունակությունը։ Անցուղիում առկա աղավաղումների և աղմուկների (խանգարումների) հետևանքով ընդունված y ազդանշանը տարբերվում է հաղորդված x ազդանշանից, այնպես որ y-ը կարող է նույնացվել սխալ x (չհաղորդված, բայց հնարավոր) ազդանշանի հետ։ Այդպիսի ընդհանրացված անցուղու բնութագրերն են. մուտքում (x) և ելքում (y) հնարավոր ազդանշանների բազմությունները («այբուբենները»), p(y|x) և p(x|y) պայմանական հավանականությունների համախումբը, որոնցից առաջինը y ազդանշանի ընդունման հավանականությունն է, եթե հաղորդվել է x-ը, իսկ երկրորդը՝ x ազդանշանի հաղորդման հավանականությունը, եթե ընդունվել է y-ը։ Վիճակագրական իմաստով (y/x)-ը բնորոշում է խանգարումները անցուղիում, մինչդեռ p(x/y) գնահատում է հաղորդված x ազդանշանի անորոշությունը, երբ ընդունվել է y-ը։ Անցուղիով ինֆորմացիա հաղորդելու հնարավորությունը քանակապես բնութագրվում է անցուղու թողունակությամբ։ Ըստ Շենոնի, խանգարումներ պարունակող ընդհատ անցուղու համար այն հավասար է հաղորդման առավելագույն արագությանը՝ C=max[H(x)H(x|y)], որտեղ H(x) մուտքի «այբուբենը» բնորոշող էնտրոպիան է, H(x/y)-ը միջին ոչ հուսալիությունը գնահատող պայմանական էնտրոպիան։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:IT-stub