Էնտրոպիա
Կաղապար:Այլ Էնտրոպիա (Կաղապար:Lang-grc շրջադարձ, փոխակերպում), բազմաթիվ էլեմենտներից բաղկացած համակարգի անկարգավորվածության չափը բնական գիտություններում։ Մասնավորապես, վիճակագրական ֆիզիկայում որևէ մակրոսկոպիկ վիճակի իրականացման հավանականությունն է, ինֆորմացիայի տեսությունում՝ անորոշության չափը որևէ փորձում, որը կարող է տարբեր ելքեր, հետևաբար, նաև տարբեր տեղեկության քանակ ունենալ, ինֆորմատիկայում՝ տեղեկությունների ոչ լրիվության, անորոշության աստիճանը։
Էնտրոպիայի հասկացությունը 1865 թ. առաջին անգամ կիրառել է Ռուդոլֆ Կլաուզիուսը թերմոդինամիկայում՝ էներգիայի ցրման անդարձելիության չափի (իդեալական պրոցեսից իրական պրոցեսի շեղման չափի) որոշման համար։ Էնտրոպիան թերմոդինամիկական վիճակի ֆունկցիա է, դարձելի պրոցեսի դեպքում մնում է հաստատուն, մինչդեռ ոչ դարձելի պրոցեսների դեպքում նրա փոփոխությունը միշտ դրական է, այսինքն՝ աճում է։
- ,
որտեղ -ը էնտրոպիայի աճն է, -ն ՝ համակարգին տրված նվազագույն էներգիան, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը։
Կիրառման ոլորտները
- Էնտրոպիա (թերմոդինամիկա) թերմոդինամիկական համակարգի անկարգավորվածության չափը բնորոշող թերմոդինամիկական ֆունկցիա է։ Այսինքն՝ այն բնորոշում է համակարգի մասնիկների տեղաբաշխման և շարժման անհամասեռությունը։
- Տեղեկութային էնտրոպիան տեղեկությունների աղբյուրի անկարգավորվածության չափն է, որը բնորոշվում է նիշի փոխանցման ժամանակ դրա ի հայտ գալու հավանականությամբ։
- Դիֆերենցիալ էնտրոպիան անընդհատ բաշխումների էնտրոպիան է։
- Դինամիկ համակարգերի էնտրոպիան համակարգի հետագծերի վարքի քաոսայնության չափն է դինամիկ համակարգերի տեսությունում։
- Կառավարման տեսության մեջ էնտրոպիան համակարգի վարքի կամ վիճակի անորոշության չափն է տրված պայմաններում։
Էնտրոպիան համակարգի վիճակի ֆունկցիան է, որը հավասարակշիռ պրոցեսում հավասար է համակարգին տրված կամ համակարգից վերցրված ջերմության քանակին։
Էնտրոպիան համակարգի միկրովիճակների և մակրովիճակի միջև կապ հաստատող ֆունկցիան է, ֆիզիկայում միակ ֆունկցիան, որը ցույց է տալիս պրոցեսի ուղղորդվածությունը։ Էնտրոպիան համակարգի վիճակի ֆունկցիա է. այն կախված չէ համակարգի անցումից մի վիճակից մյուս վիճակին, այլ՝ համակարգի սկզբնական ու վերջնական դիրքերից։