Կոտոն-Մուտոնի էֆեկտ

testwiki-ից
22:08, 25 հունիսի 2021 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կոտոն-Մուտոնի էֆեկտ, լուսային ճառագայթի երկբեկումը ճառագայթին ուղղահայաց ուղղության մագնիսական դաշտում տեղավորված իզոտրոպ նյութում։ 1901 թվականին միմյանցից անկախ հայտնաբերել են Ջ. Քերը և Կ. Մայորանան (կոլոիդ լուծույթներում), իսկ 1907 թվականին մանրամասն հետազոտել են ֆրանսիացի գիտնականներ Էմե Կոտոնը (Aime Cotton) և Հ. Մուտոնը (H. Mouton)։ Ըստ Կոտոն-Մուտոնի էֆեկտի տեսության (Քերի երևույթի տեսության նման), ալիքի տվյալ λ երկարության մեներանգ լույսի համար սովորական (nu) և ոչ սովորական (nnu) ճառագայթների բեկման ցուցիչների տարբերությունը ուղիղ համեմատական է մագնիսական դաշտի H լարվածության քառակուսուն.

nnunu=DH2

կամ

δλ=l(nnunu)λ=ClH2:

C-ն ճառագայթների ընթացքների տարբերությունն է l ճանապարհին,

C=Dλ

մեծությունը Կոտոն-Մուտոնի հաստատունն է, որը կախված է միջավայրի հատկություններից։ C-ի մեծությունը շատ փոքր է, այնպես որ Կոտոն-Մուտոնի էֆեկտը հնարավոր է դիտել միայն հզոր մագնիսական դաշտի առկայության դեպքում։

Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ