Մագնիսական դաշտի լարվածություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Մագնիսական դաշտի լարվածություն, վեկտորական ֆիզիկական մեծություն, միջավայրում մագնիսական դաշտի քանակական բնութագրերից։ Նշանակումը՝ H։

Հատկություններ

Ընդհանուր դեպքում մագնիսական դաշտի լարվածությունը կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից։ Բավարարում է Մաքսվելի հավասարումներին։

Միավորների ՍԳՎ համակարգում H-ը մագնիսական դաշտի մյուս ավելի հիմնական բնութագրի՝ մագնիսական ինդուկցիայի B վեկտորի հետ կապված է

B=H+4πM

առնչությամբ, որտեղ M-ը մագնիսացման վեկտորն է, այսինքն՝ միջավայրի միավոր ծավալի մագնիսական մոմենտը։

Իզոտրոպ միջավայրի դեպքում H և B վեկտորները կապված են պարզ գծային առնչությամբ՝

H=Bμ

(ՍԳՎ համակարգում), որտեղ μ-ն միջավայրի մագնիսական թափանցելիությունն է։ Վակուումում μ=1 և մագնիսական դաշտի լարվածությունը համընկնում է մագնիսական դաշտի ինդուկցիային։

Չափման միավորներ

ՍԳՎ համակարգում մագնիսական դաշտի լարվածության չափման միավորը էրստեդն է, իսկ Միավորների միջազգային համակարգում՝ ա/մ-ը (1 է= 79.6 ամպեր/մԿաղապար:Ֆիզիկա-անավարտ

Կաղապար:ՀՍՀ