Կարբոնատներ

testwiki-ից
14:12, 4 ապրիլի 2022 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կարբոնատներ, ածխաթթվի աղեր։

Տարբերում են չեզոք (օրինակ, Na2CO3), թթու (հիդրոկարբոնատներ կամ բիկարբոնաաներ՝ NaHCO3) և հիմնային (Cu2(OH)2CO3-մալաքիտ միներալ)։ Ջրում լուծելի են միայն ալկալիական մետաղների, ամոնիումի և թալիումի չեզոք կարբոնատներ։ Հիդրոլիզի պատճառով դրանց լուծույթները ցույց են տալիս հիմնային ռեակցիա։ Թթու կարբոնատները լավ են լուծվում ջրում։ Տաքացնելիս, մինչև հալման կետին հասնելը, կարբոնատները քայքայվում են (CaCO3=CaO+CO2), բացառություն են կազմում ալկալիական մետաղների և թալիումի կարբոնատները։

Հիդրոկարբոնատները տաքացնելիս փոխարկվում են չեզոք կարբոնատի (2KHCO3=K2CO3+H2O+CO2)։ Ուժեղ թթուների ազդեցությամբ չեզոք և թթու կարբոնատները քայքայվում են՝ անջատելով CO2, օրինակ՝ Na2CO3+H2SO4=Na2SO4+H2O+CO2։

Չեզոք կարբոնատները լայնորեն տարածված են բնության մեջ և կազմում են միներալների առանձին խումբ (բնական կարբոնատներ)։ Ցինկի, կապարի, պղնձի, երկաթի և այլ մետաղների կարբոնատներ արժեքավոր մետկան հանքանյութեր են։ Ոչ հանքային հումքը՝ կրաքարը (CaCO3), մագնեզիտը (MgCO3), վիտերիտը (BaCO3) կիրառում են շինարարության, քիմիական արդյունաբերության, հրակայուն նյութերի արտադրության մեջ ևս։ Սինթետիկ կարբոնատներից տեխնիկայում լայնորեն օգտագործում են սոդան (Na2CO3 և NaHCO3) և քիչ քանակով պոտաշը (K2CO3)։ Հիդրոկարբոնատները ֆիզիոլոգիական կարևոր դեր են կատարում կենդանի օրգանիզմում, բուֆերային նյութեր են։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ