Մագնիսական մոնոպոլ

testwiki-ից
17:20, 27 հունիսի 2020 տարբերակ, imported>Վոլոդյա Ստեփանյան
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Մագնիսական մոնոպոլ, մագնիսական լիցք, Դիրակի մոնոպոլ (հուն, μόνος-մեկ, միակ և πόλος-բևեռ), հիպոթետիկ տարրական մասնիկ, որը միայն մեկ մագնիսական բևեռով մագնիս է[1][2]։ Այլ կերպ ասած՝ մագնիսական մոնոպոլն օժտված է զրոյից տարբեր մագնիսական լիցքով։ Մագնիսական մոնոպոլի գոյությունը կանխատեսվում է մեծ միավորման և գերլարերի տեսություններում[3][4]։

Տեսական հիմք

Մագնիսական լիցքի հասկացությունը սկզբնապես ներմուծվել է էլեկտրական լիցքի նմանությամբ՝ ստատիկ մագնիսական դաշտերի հաշվարկումը հեշտացնելու նպատակով։ էլեկտրամագնիսական երևույթները նկարագրող Մաքսվելի հավասարումների սիմետրիան էլեկտրական և մագնիսական մեծությունների նկատմամբ թույլ է տալիս ենթադրել, որ դրական և բացասական էլեկտրական լիցքերի նման կարող են առանձին-աոանձին գոյություն ունենալ տարբեր բևեռայնության մագնիսական լիցքեր, որոնք իրենց շուրջն ստեղծում են մագնիսական դաշտ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ մագնիսական դաշտ ստեղծվում է միայն էլեկտրական լիցքերի շարժման կամ մագնիսական դիպոլի առկայության դեպքում։ Դաշտի դասական տեսությունը չի բացառում վարկածային մագնիսական լիցքերի գոյությունը և ոչ մի սահմանափակում չի դնում դրանց մեծության (μ) վրա, մինչդեռ ըստ քվանտային տեսության, ինչպես ցույց է տվել Պոլ Դիրակը (1931 թվական), պետք է տեղի ունենա

eμ=12nc

առնչությունը, որտեղ e-ն էլեկտրոնի լիցքն է, ħ-ը՝ Պլանկի հաստատունը, c-ն՝ լույսի արագությունը, n= 0, ±1, ±2,...։ Մագնիսական լիցքերի նվազագույն արժեքը 68,5 անգամ մեծ է էլեկտրոնի լիցքից, ուստի արագ շարժվող մոնոպոլի հետքը պետք է պարզորոշ նկատվեր Վիլսոնի խցիկում կամ բշտիկային խցիկում։ Սակայն մագնիսական լիցքերի հայտնաբերման բոլոր փորձերն առայժմ տալիս են բացասական արդյունք։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Մասնիկներ Կաղապար:ՀՍՀ

  1. Dark Cosmos: In Search of Our Universe's Missing Mass and Energy, by Dan Hooper, p192
  2. Particle Data Group summary of magnetic monopole search
  3. Wen, Xiao-Gang; Witten, Edward, Electric and magnetic charges in superstring models, Nuclear Physics B, Volume 261, p. 651–677
  4. S. Coleman, The Magnetic Monopole 50 years Later, reprinted in Aspects of Symmetry