Սնդիկի երկօքսիդ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Սնդիկի երկօքսիդ (HgO)։ Սնդիկի թթվածնավոր միացություն, որտեղ սնդիկը ցուցաբերում է 2+ օքսիդացման աստիճան։ Հանդիպում է դեղին կամ կարմիր բյուրեղներ։
Կառուցվածք
Հանդիպում է երկու բնական ձևափոխություններով`
- Դեղին, բյուրեղների չափսերը` մինչև 4 մկմ
- Կարմիր, բյուրեղների չափսերը՝ 8 մկմ- ից ավել
Դեղին ձևափոխությունը քիմիապես ավելի ակտիվ է։
Հատկություններ
HgO-ն չի լուծվում էթանոլում և դիեթիլ եթերում։ Այն լուծվում է կոնցետրիկ ալկալիների լուծույթներում առաջացնելով հիդրոկոմպլեկսներ (կոմպլեկս աղեր որոնց լիգանդը ջուր է)։ Դեղին HgO-ն փոխազդում է NH3-ի հետ, առաջացնելով դեղին, ջրում քիչ լուծելի հիմք՝ Միլլոնա։
Ստացում
Կարմիր HgO ստանում են երկու եղանակով՝
- Չոր։ Այս եղանակում սնդիկը թթվեցնում են թթվածնով կամ օզոնով։ Նաև կարելի է ստանալ Hg2(NO3)2 կամ Hg(NO3)2 նիտրատները դանդաղ տաքացնելով մինչև 350-400 °С
- Թաց։ Այս եղանակում տաք սնդիկի երկվալենտ աղերի լուծույթներից նստցնում են HgO , ավելացնելով ալկալիական կամ հողալկալիական մետաղների հիդրոքսիդներ։ Այդ ժամանակ առաջացող Hg(OH)2 միանգամից քայքայվում է առաջացնելով HgO և H2O։
Տարածվածությունը բնության մեջ
Դեղին HgO-ն բնության մեջ հանդիպում է մոնտռոիդիտա միներալի ձևով։