Սնդիկի երկօքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Սնդիկի երկօքսիդ (HgO)։ Սնդիկի թթվածնավոր միացություն, որտեղ սնդիկը ցուցաբերում է 2+ օքսիդացման աստիճան։ Հանդիպում է դեղին կամ կարմիր բյուրեղներ։

Կառուցվածք

Հանդիպում է երկու բնական ձևափոխություններով`

  1. Դեղին, բյուրեղների չափսերը` մինչև 4 մկմ
  2. Կարմիր, բյուրեղների չափսերը՝ 8 մկմ- ից ավել

Դեղին ձևափոխությունը քիմիապես ավելի ակտիվ է։

Հատկություններ

HgO-ն չի լուծվում էթանոլում և դիեթիլ եթերում։ Այն լուծվում է կոնցետրիկ ալկալիների լուծույթներում առաջացնելով հիդրոկոմպլեկսներ (կոմպլեկս աղեր որոնց լիգանդը ջուր է)։ Դեղին HgO-ն փոխազդում է NH3-ի հետ, առաջացնելով դեղին, ջրում քիչ լուծելի հիմք՝ Միլլոնա։

HgO+NH3+H2O[Hg2N]+OH*2H2O[1]

Ստացում

Կարմիր HgO ստանում են երկու եղանակով՝

  1. Չոր։ Այս եղանակում սնդիկը թթվեցնում են թթվածնով կամ օզոնով։ Նաև կարելի է ստանալ Hg2(NO3)2 կամ Hg(NO3)2 նիտրատները դանդաղ տաքացնելով մինչև 350-400 °С
  2. Թաց։ Այս եղանակում տաք սնդիկի երկվալենտ աղերի լուծույթներից նստցնում են HgO , ավելացնելով ալկալիական կամ հողալկալիական մետաղների հիդրոքսիդներ։ Այդ ժամանակ առաջացող Hg(OH)2 միանգամից քայքայվում է առաջացնելով HgO և H2
𝖧𝗀𝖲+𝟤𝖭𝖺𝖮𝖧𝖧𝗀𝖮+𝖭𝖺𝟤𝖲+𝖧𝟤𝖮
𝟤𝖧𝗀+𝖮𝟤𝟤𝖧𝗀𝖮

Տարածվածությունը բնության մեջ

Դեղին HgO-ն բնության մեջ հանդիպում է մոնտռոիդիտա միներալի ձևով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ