Ամերիցիում
Կաղապար:Պարբերական համակարգի տարր
Ամերիցիում (Կաղապար:Lang-lat), քիմիական նշանը՝ Am (կարդացվում է «ամերիցիում»)։ Արհեստական ճանապարհով ստացված ռադիոակտիվ քիմիական տարր է՝ 95 ատոմային թվով։ Ակտինոիդ է։ Տեղակայված է պարբերական համակարգի 7-րդ պարբերության 3B խմբում։
Համեմատաբար երկարատև կյանք ունեցող նուկլիդներն են. 243Am (կիսատրոհման պարբերությունը՝ T1/2 = 7370 տարի), 242 mAm (T1/2 = 141 տարի) և 241Am (T1/2 = 432.1 տարի)։ Ամերիցիումի չգրգռված ատոմի արտաքին երեք շերտերի էլեկտրոնային կոնֆիգուրացիան 5s²p6d10f76s²p67s² է։
Միացություններում ցուցաբերում է +2-ից +7 օքսիդացման աստիճաններ, ավելի շատ բնութագրական է +3-ը (վալենտականությունը՝ 3)։ Ամերիցիումի նեյտրալ ատոմի շառավիղը 0.174 նմ է, Am3+, Am4+, Am5+ և Am6+ իոնները՝ համապատասխանաբար 0.0962, 0.0888, 0.0860 և 0.0800 նմ։
Հայտնագործում
Ամերիցիումն առաջին անգամ ստացվել է 1944-1945 թվականների մի խումբ ամերիկացի հետազոտողների կողմից (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, Ա. Գիորսո)՝ պլուտոնիում-239-ը նեյտրոններով ճառագայթելով։ Պլուտոնիում-239-ի միջուկը նեյտրոն կլանելուց հետո ենթարկվում է β վերափոխման, ինչի արդյունքում ստացվում է ամերիցիում-240։
Անվանում
Անվանումը ստացվել է «Ամերիկա» բառից՝ նույն սկզբունքով, ինչ Եվրոպիումը, որը լանթանոիդների ընտանիքում[1][2][3] զբաղեցնում է նույն՝ 6-րդ տեղը, ինչպես ամերիցիումը՝ ակտինոիդների ընտանիքում։
Ստացում
Ամերիցիումը (241Am նուկլիդը) կիլոգրամային քանակություներով յուրաքանչյուր տարի առանձնացնում են գործածված ատոմային վառելիքից։
Ստացման հաջորդականություն
- 238U + n => 239U
- 239U β տրոհում => 239Np
- 239Np β տրոհում => 239Pu
- 239Pu + n => 240Pu
- 240Pu + n => 241Pu
- 241Pu β տրոհում (13.2 տարի) => 241Am
Իզոտոպներ
Ունի մի շարք իզոտոպներ (237—246), որոնցից ամենակայուններն են՝ 243Am (T1/2 = 7950 տարի), 242Am (T1/2 ≈ 100 տարի) և 241Am (T1/2 = 458 տարի)։
Ֆիզիկական հատկություններ

Ամերիցիումը ուժեղ ռադիոակտիվ արծաթագույն մետաղ է։ Սեփական α ճառագայթման շնորհիվ մթության մեջ լուսարձակում է։ Հալման ջերմաստիճանը 1173 °C է, եռման ջերմաստիճանը՝ 2607 °C, խտությունը՝ 13.76 գ/սմ³: 600 °C-ից ցածր ջերմաստիճանում կայուն է α-մոդիֆիկացիան՝ կրկնակի հեքսոգոնալ ցանցով, դրանից բարձր ջերմաստիճանում՝ β-մոդիֆիկացիան՝ խորանարդային ցանցով։ Բարձր ճնշումների պայմաններում ստացվել են ամերիցիումի ևս երկու մոդիֆիկացիաներ։
Քիմիական հատկություններ
Քիմիական հատկություներով ամերիցիումը նման է լանթանոիդներին։ Օքսիդանում է թթվածնով՝ վերջինիս անբավարարության դեպքում տալով AmO օքսիդը։ Ամերիցիումի շատ (III) միացությունների՝ օդի պայմաններում շիկացման ժամանակ (օրինակ Am(OH)3, Am(NO3)3 և այլն) ստացվում է AmO2 սև դիօքսիդը (երկօքսիդը)։ Այս միացության վերականգնումից (ջրածնով) ստացվում է Am2O3։ Թթվային թույլ լուծույթների հետ փոխազդելով ստացվում են Am3+ աղեր։
Լուծույթներում ամերիցիումը կարող հանդես գալ Am3+, Am4+, AmՕ2+ և AmՕ 22+ կատիոնների տեսքով։ Այս բոլոր կատիոններն առաջացնում են մեծ քանակությամբ տարբեր միացություներ։
Ամերիցիում (IV)-ը և ամերիցիում (V)-ը ջրային լուծույթներում հանդես են գալիս օքսիդիչների տեսքով և հեշտությամբ վերականգնվում են մինչև ամերիցիում (III)։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ
- ↑ Seaborg, G. T.; James, R.A. and Morgan, L. O.: "The New Element Americium (Atomic Number 95)", THIN PPR (National Nuclear Energy Series, Plutonium Project Record), Vol 14 B The Transuranium Elements: Research Papers, Paper No. 22.1, McGraw-Hill Book Co., Inc., New York, 1949. Abstract; Full text (January 1948), Retrieved 28 November 2010
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Greenwood, p. 1252