Վերջավոր ավտոմատ
Վերջավոր ավտոմատ, կիբեռնետիկայի հասկացություն, որը վերաբերում է դիսկրետ ինֆորմացիան փոխակերպող և հիշողության վերջավոր սևեռված ծավալ ունեցող որևէ համակարգի մաթեմատիկական մոդելի։ Վերջավոր ավտոմատը կարող է լինել տեխնիկական սարքավորման (ԹՀՄ, ռելեային սարքավորում) կամ կենսաբանական համակարգի (կենդանու իդեալականացված նյարդային համակարգ) մոդել։ Գործնական մեծ նշանակություն ունեցող վերջավոր ավտոմատի տեսության կարևոր ուղղություններն են անհուսալի բաղադրիչներից հուսալի տարրերի սինթեզը և պատահական միջավայրերում վերջավոր ավտոմատի վարքի հետազոտումը։
Մաթեմատիկական սահմանումը
Վերջավոր ավտոմատի մաթեմատիկական սահմանումը տրվում է հնգյակի տեսքով, որի բաղադրիչներն ունեն հետևյալ նշանակությունը.[1].
- — վիճակների վերջավոր բազմությունն է,
- — մուտքային (ժապավենային) նիշերի վերջավոր բազմությունն է,
- — անցումների ֆունկցիան է, որի արգումենտներն են ընթացիկ վիճակն ու մուտքային նիշը, իսկ արդյունքը նոր վիճակն (կամ վիճակները) է։
- — սկզբնական վիճակն է (), որում գտնվում է ավտրոմատն իր աշխատանքը սկսելուց անմիջապես առաջ։
- — վերջնական կամ ճանաչող (թույլատրող) վիճակների բազմությունն է։
Կախված ֆունկցիայի տեսքից, վերջավոր ավտոմատն անվանում են դետերմինացված կամ ոչ-դետերմինցաված։
Դետերմինացված վերջավոր ավտոմատ
Վերջավոր ավտոմատը կոչվում է դետերմինացված, եթե ցանկացած մուտքային հաջորդականության համար գոյություն ունի միայն մեկ վիճակ, որին ավտոմատը կարող է անցում կատարել ընթացիկ վիճակից։ Այս դեպքում ֆունկցիայի արժեքը մի վիճակ է։
Ոչ-դետերմինացված վերջավոր ավտոմատ
Ի տարբերություն դետերմինացված վերջավոր ավտոմատի, ոչ-դետերմիացված վերջավոր ավտոմատը ժամանակի կոնկրետ պահին կարող է գտնվել մի քանի վիճակներում։ Այս դեպքում էլ ֆունկցիայի արժեքը ոչ թե վիճակ է, այլ՝ վիճակների բազմություն։
Հղումներ
