Վերջավոր ավտոմատ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Վերջավոր ավտոմատ, կիբեռնետիկայի հասկացություն, որը վերաբերում է դիսկրետ ինֆորմացիան փոխակերպող և հիշողության վերջավոր սևեռված ծավալ ունեցող որևէ համակարգի մաթեմատիկական մոդելի։ Վերջավոր ավտոմատը կարող է լինել տեխնիկական սարքավորման (ԹՀՄ, ռելեային սարքավորում) կամ կենսաբանական համակարգի (կենդանու իդեալականացված նյարդային համակարգ) մոդել։ Գործնական մեծ նշանակություն ունեցող վերջավոր ավտոմատի տեսության կարևոր ուղղություններն են անհուսալի բաղադրիչներից հուսալի տարրերի սինթեզը և պատահական միջավայրերում վերջավոր ավտոմատի վարքի հետազոտումը։

Մաթեմատիկական սահմանումը

Վերջավոր ավտոմատի մաթեմատիկական սահմանումը տրվում է A=Q,Σ,δ,q0,F հնգյակի տեսքով, որի բաղադրիչներն ունեն հետևյալ նշանակությունը.[1].

  1. Qվիճակների վերջավոր բազմությունն է,
  2. Σմուտքային (ժապավենային) նիշերի վերջավոր բազմությունն է,
  3. δանցումների ֆունկցիան է, որի արգումենտներն են ընթացիկ վիճակն ու մուտքային նիշը, իսկ արդյունքը նոր վիճակն (կամ վիճակները) է։
  4. q0սկզբնական վիճակն է (q0Q), որում գտնվում է ավտրոմատն իր աշխատանքը սկսելուց անմիջապես առաջ։
  5. Fվերջնական կամ ճանաչող (թույլատրող) վիճակների բազմությունն է։

Կախված δ ֆունկցիայի տեսքից, վերջավոր ավտոմատն անվանում են դետերմինացված կամ ոչ-դետերմինցաված։

Դետերմինացված վերջավոր ավտոմատ

Վերջավոր ավտոմատը կոչվում է դետերմինացված, եթե ցանկացած մուտքային հաջորդականության համար գոյություն ունի միայն մեկ վիճակ, որին ավտոմատը կարող է անցում կատարել ընթացիկ վիճակից։ Այս դեպքում δ ֆունկցիայի արժեքը մի վիճակ է։

Ոչ-դետերմինացված վերջավոր ավտոմատ

Ի տարբերություն դետերմինացված վերջավոր ավտոմատի, ոչ-դետերմիացված վերջավոր ավտոմատը ժամանակի կոնկրետ պահին կարող է գտնվել մի քանի վիճակներում։ Այս դեպքում էլ δ ֆունկցիայի արժեքը ոչ թե վիճակ է, այլ՝ վիճակների բազմություն։

Հղումներ

Կաղապար:Ծանցանկ

Վերջավոր ավտոմատի օրինակ

Կաղապար:ՀՍՀ