Նատրիումի բրոմիդ

testwiki-ից
11:41, 15 մարտի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրումի բրոմիդ, NaBr, բրոմաջրածնական թթվի նատրիումական աղը։ Անգույն բյուրեղներ են, հալվում են 760 °C-ում, եռում՝ 1390 °C-ում։ Լուծվում է ջրում (100 գ-ում՝ 94,6 գ, 25 °C) և օրգանական լուծիչներում։ Ջրային լուծույթներից անջատվում է NaBr2H2O բյուրեղահիդրատը։ Նատրումի բրոմիդ ստանում են բրոմով նատրիումի հիդրօքսիդի վրա ազդելով՝ վերականգնիչների (մրջնաթթու, ամոնիակ) առկայությամբ կամ Fe3Br8 և N2CO3-ի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է լուսազգայուն նյութերի (արծաթբրոմային լուսանկարչական ժապավեն և թուղթ) արտադրության համար և բժշկության մեջ, որպես հանգստացնող և քնաբեր միջոց։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ