Բրոմ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր

Բրոմ (Կաղապար:Lang-lat, Կաղապար:Lang-grc - գարշահոտություն), Br, տարրերի պարբերական համակարգի 7-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 35[1], ատոմական զանգվածը՝ 79, 904։ Հալոգեն է։ Բրոմը p տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4S24P5, K-, L-, M- թաղանթները լրացված են։ Սովորական պայմաններում մուգ կարմիր, սուր հոտով, ծանր հեղուկ է։ Բրոմը (Br2) հայտնաբերել են Ժ. Բալարը և Ս. Լևիգը 1826 թվականին։ Այն սովորական պայմաններում գորշ գույնի գարշահոտ հեղուկ է, p=գ/սմ³, tհալ=-8, 2°С, tեռ=58°С։

Պատմություն

Բրոմը (Br2) հայտնաբերել են Ժ. Բալարը և Ս. Լևիգը 1826 թվականին։ Այս բացահայտման շնորհիվ Բալարը անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։

Անվան ծագում

Տարրի անվանումը ծագել է Կաղապար:Lang-grc - տհաճ հոտ, գարշահոտ[2]։

Բնության մեջ

Կազմում է երկրակեղևի զանգվածի 1, 6․10−4 %-ը (1015-1016 տ)։ Մեծ մասամբ ցրված է մագմային ապարներում կամ ուղեկցվում է մյուս հալոգեններին։ Բրոմը քլորի մշտական ուղեկիցն է։ Հանդիպում է բյուրեղների ձևով՝ քլորիդների նստվածքներում (կերակրի աղում՝ մինչև 0, 02 %, կալիումական աղերում՝ սիլվինիտում ու կառնալիտում՝ մինչև 0, 3%), ինչպես նաև ծովաջրում (մինչև 0, 065%), աղի լճերում, աղահանքերի ու նավթահանքերի հետ կապ ունեցող ստորգետնյա ջրերում (մինչև 0, 1%)։ Բ․ հազվադեպ է առաջացնում կարծր հանքատեսակներ, բրոմարգիտ՝ AgBr, էմբոլիա՝ Ag(Cl, Br)[3], յոդէմբոլիտ Ag(Cl, Br, J)։

Բրոմ են պարունակում բույսերի (7․10−4 %, հատկապես լոբազգիները) և կենդանիների (մինչև 1․10՜4%, արյան մեջ, ողնուղեղի հեղուկում, մակուղեղում, մակերիկամում) հյուսվածքները։

Բրոմի
օքսիդացման աստիճաններ
−1 Կաղապար:Chem
0 Կաղապար:Chem
+1 Կաղապար:Chem
+3 Կաղապար:Chem
+5 Կաղապար:Chem
+5 Կաղապար:Chem
+7 Կաղապար:Chem

Ստացում

Բրոմի ստացման հումք են ծովի ջուրը, լճերի ու ստորգետնյա աղաջրերը, ինչպես նաև կալիումական արտադրության թափոնները, որոնք պարունակում են բրոմիդներ։ Բրոմը ստանում են բրոմիդների լուծույթների վրա քլոր ներգործելով

𝖢𝗅𝟤+𝟤𝖡𝗋𝟤𝖢𝗅+𝖡𝗋𝟤

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում մուգ կարմիր, սուր հոտով, ծանր հեղուկ է, պնդանում է -7, 2 °C-ում, եռում՝ 58, 78 °C-ում, խտությունը՝ 3100 կգ/մ3։ Սառեցնելիս բրոմը առաջացնում է մետաղական թույլ փայլով կարմրաշագանակագույն ասեղնաձև բյուրեղներ։ Բրոմի մոլեկուլը երկատոմ է, տաքացնելիս (800 °C-ից բարձր) և լույսի ազդեցությամբ տրոհվում է։ Ջրում քիչ է լուծվում (100<7-ում՝ 3, 58 գ բրոմ, 20 °C-ում), 5, 84 °C-ից ցածր առաջացնում է բյուրեղահիդրատ՝ Br2•8H2O (կարմիր նռնագույն բյուրեղներ)։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում։ Միացություններում ունի փոփոխական արժեքականություն։

Օքսիդացման թիվը բրոմիդներում, հիպոբրոմիտներում, բրոմիտներում, բրոմատներում և գերբրոմատներում համապատասխանաբար հավասար է -1, +1, +3, +5 և +7։ Քիմիապես ակտիվ տարր է։ Թթվածնի, ազոտի, ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Կողմնակիորեն ստացվել են Вг3O8, ВO2 և Br2O խիստ անկայուն օքսիդները։

Իզոտոպներ

Իզոտոպ Կյանքի տևողություն Տրոհման էներգիա ՄէՎ Սպին Քայքայում (en) Հաճախականություն %
68Br 1, 2 µs p = 100
69Br 24 ns p = 100
70Br 79, 1 ms 10, 4 0+ K/β+ = 100
70m1Br 2, 2 s K/β+ = 100
71Br 21, 4 s 6, 5 5/2− K/β+ = 100
72Br 78, 6 s 8, 7 3+ K/β+ = 100
72m1Br 10, 6 s 0, 101 (IT), 8, 801 (K/ β+) 1− IT≈100, K/β+ = ?
73Br 3, 4 min 4, 660 1/2− K/β+ = 100
74Br 25, 4 min 6, 907 (0−) K/β+ = 100
74m1Br 46 min 9, 921 4(+) K/β+ = 100
75Br 96, 7 min 3, 030 3/2− K/β+ = 100
76Br 16, 2 h 4, 963 1− K/β+ = 100
76m1Br 1, 31 s 0, 103 (IT), 5, 066 (K/ β+) (4+) IT>99, 4, K/β+<0, 6
77Br 57, 036 h 1, 365 3/2− K/β+ = 100
77m1Br 4, 28 min 0, 106 9/2+ IT = 100
78Br 6, 46 min 3, 574 (K/β+), 0, 706 (β) 1+ K/β+≈100, β<0, 01
78m1Br 119, 2 µs (4+)
79Br stabil 3/2− 50, 69
79m1Br 4, 86 s 0, 208 9/2+ IT = 100
80Br 17, 68 min 2, 004 (β), 1, 871 (K/β+) 1+ β = 91, 7, K/β+ = 8, 3
80m1Br 4, 4205 h 0, 086 5− IT = 100
81Br stabil 3/2− 49, 31
82Br 35, 30 h 3, 093 5− β = 100
82m1Br 6, 13 min 0, 046 (IT), 3, 139 (β) 2− IT = 97, 6, β = 2, 4
83Br 2, 40 h 0, 972 3/2− β = 100
84Br 31, 80 min 4, 650 2− β = 100
84m1Br 6, 0 min 4, 970 6− β = 100
85Br 2, 90 min 2, 870 3/2− β = 100
86Br 55, 1 s 7, 626 (2−) β = 100
87Br 55, 60 s 6, 853 (β), 1, 337 (βn) 3/2− β = 100, βn = 2, 52
88Br 16, 34 s 8, 96 (β), 1, 91 (βn) (1, 2−) β = 100, βn = 6, 58
89Br 4, 348 s 8, 16 (β), 3, 05 (β)n (3/2−, 5/2−) β = 100, βn = 13, 8
90Br 1, 91 s 10, 35 (β), 4, 04 (βn) βn = 25, 2, β = 100
91Br 0, 541 s 9, 80 (β), 5, 34 (βn) β = 100, βn = 18, 3
92Br 0, 343 s 12, 20 (β), 6, 66 (βn) (2−) β = 100, βn = 33
93Br 102 ms 11, 0 (β), 7, 7 (βn) (5/2−) β = 100, βn = 10 +5−3
94Br 70 ms β = 100, βn = 30
95Br <150 ns 3/2− β = 100
96Br <150 ns β = 100, βn = 27, 6
97Br <150 ns 3/2− β = 100

Բնական բրոմը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 79Br (50, 54%) և 81Br (49, 46%)։ Արհեստականորեն ստացվել են 74-88 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից մենակայունը 82Br է (T1/2 = 35, 87 ժ)։

Քիմիական հատկություններ

Ավստրալիական էմբոլիտ - Ag(Cl, Br)

Քիմիապես ակտիվ տարր է։ Թթվածնի, ազոտի, ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Կողմնակիորեն ստացվել են Вг3O8, ВO2 և Br2O խիստ անկայուն օքսիդները։ Ստացվել է նաև բրոմազիդը՝ BrN3։ Ջրածնի հետ միանում է տաքացնելիս՝ առաջացնելով բրոմաջրածին։

𝖡𝗋𝟤+𝖧𝟤𝖮𝖧𝖡𝗋+𝖧𝖡𝗋𝖮
Բրոմը ամպուլայում

Հալոգենների և բրոմի անմիջական փոխազդմամբ ստացվում են՝ BrF3, BrFs, BrCl, Brl և այլն, որոնք անկայուն միացություններ են։ Ծծմբի, սելենի, տելուրի, ֆոսֆորի, արսենի, ծարիրի, ալյումինի, նատրիումի և մի շարք այլ տարրերի հետ փոխազդում է՝ ջերմություն, երբեմն նաև բոց արձակելով։

𝖡𝗋𝟤+𝟤𝖪𝖨𝖨𝟤+𝟤𝖪𝖡𝗋
𝖢𝗅𝟤+𝟤𝖪𝖡𝗋𝖡𝗋𝟤+𝟤𝖪𝖢𝗅

Մետաղներից շատերը անջուր բրոմիի հետ չեն միանում մակերեսի վրա բրոմիդի պաշտպանիչ թաղանթ գոյանալու պատառով։ Բրոմի նկատմամբ կայուն են (նույնիսկ բարձր ջերմաստիճաններում և խոնավության առկայությամբ) արծաթը, կապարը, պլատինը և տանտալը։

𝟤𝖠𝗎+𝟥𝖡𝗋𝟤𝟤𝖠𝗎𝖡𝗋𝟥

Բրոմի ջրային լուծույթը՝ բրոմաջուրը, պարունակում է բրոմաջրածնական՝ HBr անկայուն հիպոբրոմային՝ НВrO թթուները։ Բրոմը լուծվում է նաև ալկալիների լուծույթներում՝ առաջացնելով բրոմիդներ և հիպոբրոմիտներ (ցածր ջերմաստիճաններում) կամ բրոմատներ (տաքացնելիս, մոտ 100 °С)։

𝟥𝖡𝗋𝟤+𝟥𝖭𝖺𝟤𝖢𝖮𝟥𝟧𝖭𝖺𝖡𝗋+𝖭𝖺𝖡𝗋𝖮𝟥+𝟥𝖢𝖮𝟤

Բորը ուժեղ օքսիդիչ է։ Ջրային լուծույթներում օքսիդացնում է սուլֆիդները և թիոսուլֆատները՝ սուլֆատների, նիտրիտները՝ նիտրատների, ամոնիակը՝ ազատ ազոտի։ Բրոմը դուրս է մղում յոդը նրա միացություններից, սակայն արտամղվում է քլորով և ֆտորով։

Բրոմը չհագեցած ածխաջրածինների հետ մտնում է միացման, հագեցած ածխաջրածինների հետ՝ տեղակալման ռեակցիաների մեջ։

𝖢𝟤𝖧𝟦+𝖡𝗋𝟤𝖢𝟤𝖧𝟦𝖡𝗋𝟤

Ուժեղ (քլորից թույլ) օքսիդիչ է, օքսիդացնում է մետաղներին և որոշ ոչ մետաղներին.

𝟤𝖠𝗅+𝟥𝖡𝗋𝟤𝟤𝖠𝗅𝖡𝗋𝟥
𝟤𝖯+𝟥𝖡𝗋𝟤𝟤𝖯𝖡𝗋𝟥
𝖧𝟤+𝖡𝗋𝟤𝟤𝖧𝖡𝗋

Ինչպես նաև բարդ միացություններին.

𝖡𝗋𝟤+𝖧𝟤𝖲𝟤𝖧𝖡𝗋+𝖲

Փոխազդում է ջրի (տաքացնելիս) և ալկալիների հետ.

𝖡𝗋𝟤+𝖧𝟤𝖮𝖧𝖡𝗋+𝖧𝖡𝗋𝖮
𝖡𝗋𝟤+𝟤𝖪𝖮𝖧𝖪𝖡𝗋+𝖪𝖡𝗋𝖮+𝖧𝟤𝖮

Br- իոնի որակական ռեակցիան AgBr-ի դեղնավուն նստվածքի առաջացումն է.

𝖡𝗋𝟥+𝖠𝗀𝖠𝗀𝖡𝗋

Բրոմի (I) օքսիդը՝ Br2O-ն, սև-դարչնագույն պինդ նյութ է, որը -40 °С-ում քայքայվում է համապատասխան տարրերի.

𝖢𝟤𝖡𝗋𝟤𝖮𝟤𝖡𝗋𝟤+𝖮𝟤

Ստանում են սնդիկի (II) օքսիդի և Br2-ի փոխազդեցությամբ.

𝟤𝖡𝗋𝟤+𝖧𝗀𝟤𝖮𝖧𝗀𝖡𝗋𝟤+𝖡𝗋𝟤𝖮

Հիպոբրոմաթթվի անհիդրիդն է.

𝖡𝗋𝟤𝖮+𝖧𝟤𝖮𝟤𝖧𝖡𝗋𝖮

Կիրառություն

Կալիումի բրոմիդ

Բժշկության մեջ

  • Բրոմը ելանյութ է անօրգանական և օրգանական բրոմածանցյալներ ստանալու համար, որոնք կիրառվում են բժշկության (նևրոզների, հիստերիայի, անքնության, հիպերտոնիկ և այլ հիվանդությունների դեմ), ներկանյութերի արտադրության, լուսանկարչության մեջ։

Մեթիլբրոմիդը և բրոմի որոշ միացություններ օգտագործվում են որպես միջատասպաններ, էթիլբրոմիդը՝ իբրև հակադետոնատոր բարձրօկտանային վառելանյութերում։

Քիմիայում

  • Բրոմը մեծ կիրառություն ունի օրգանական սինթեզում։
  • «Բրոմաջուրը» (բրոմի ջրային լուծույթը) կիրառվում է որպես ռեագենտ օրգանական միացություններում

Տեխնիկայում

Արծաթի բրոմիդը՝ AgBr, կիրառվում է լուսանկարչության մեջ։

  • Օգտագործվում է տեքստիլ արդյունաբերությունում։
  • Բրոմի պենտաֆտորիդը հաճախ հրթիռային վառելանյութում օգտագործում են որպես հզոր օքսիդիչ։

Զենքի արտադրությունում

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրոմը օգտագործվել է մարտական թունավոր նյութերի արտադրությունում։

Ֆիզիոլոգիական ազդեցություն

Բրոմը թունավոր է։ Օդում բրոմի 1 մգ/մ3 պարունակությունը առաջացնում է արցունքագեղձերի գրգռում, գլխապտույտ, արյունահոսություն քթից, հազ, ավելի բարձր կոնցենտրացիաների դեպքում՝ շնչահեղձություն, բրոնխիտ, երբեմն՝ մահ։

Թեթև թունավորման դեպքում անհրաժեշտ է ամոնիակի գոլորշիներ շնչել, ուժեղ թունավորման դեպքում՝ թթվածին։ Հեղուկ բրոմը այրում է մաշկը։ Մաշկի վրա թափված Բրոմը հեռացնում են մեծ քանակությամբ ջրով լվանալով կամ օդի ուժեղ հոսանքով, ապա մաշկը օծում լանոլինով։ Բրոմի սահմանային թույլատրելի քանակն օդում 2 մգ/մ3 է։

Բարձր խտության լուծույթներն օգտագործվում են կրծողների դեմ։ Մեթիլ բրոմիտի բարձր խտության լուծույթներն օգտագործում են վարակազերծման ժամանակ։

Առասպելներ և լեգենդներ

Գոյություն ունի տարածված մի լեգենդ այն մասին, որ բանակում, բանտերում և հոգեբուժարաններում սննդին ավելացնում են բրոմի միացություններ, մարդկանց մոտ սեռական հակումը նվազեցնելու համար։

Բրոմի

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Справочник для химиков, инженеров, врачей. Вредные вещества в промышленности. Том 3. Л. «Химия» 1977. стр. 22 — 24.
  • Каталог химических реактивов фирмы MERCK (Германия), 2008—2010 г.

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ

  1. Таблица Менделеева на сайте ИЮПАК
  2. Կաղապար:Cite web
  3. Эмболит // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.