Շառաչող գազ

Շառաչող գազ, 2 ծավալ ջրածնի և 1 ծավալ թթվածնի խառնուրդ։ Հրկիզելիս, տաքացնելիս, նույնիսկ ուժեղ լուսավորելիս պայթում է շառաչյունով (այստեղից՝ անվանումը)։ Սպունգանման պլատինի առկայությամբ այրվում է ավելի մեղմ։ կջ (136,74 կկալ) ռեակցիայի պրոցեսում ստացվում են բարձր ջերմաստիճաններ (2800°С)։ Շառաչող գազի բոցը օգտագործվում է քվարցի, պլատինի և այլնի հալման, մետաղների կտրման, գազային եռակցման համար։ Երբեմն շառաչող գազ են անվանում նաև գազային այլ պայթուցիկ խառնուրդները ( և այլն)։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ