Շառաչող գազ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Շառաչող գազի պատրաստման ագրեգատ (19-րդ դար)

Շառաչող գազ, 2 ծավալ ջրածնի և 1 ծավալ թթվածնի խառնուրդ։ Հրկիզելիս, տաքացնելիս, նույնիսկ ուժեղ լուսավորելիս պայթում է շառաչյունով (այստեղից՝ անվանումը)։ Սպունգանման պլատինի առկայությամբ այրվում է ավելի մեղմ։ 2H2+O2=2H2O+572,5 կջ (136,74 կկալ) ռեակցիայի պրոցեսում ստացվում են բարձր ջերմաստիճաններ (2800°С)։ Շառաչող գազի բոցը օգտագործվում է քվարցի, պլատինի և այլնի հալման, մետաղների կտրման, գազային եռակցման համար։ Երբեմն շառաչող գազ են անվանում նաև գազային այլ պայթուցիկ խառնուրդները (H2+Cl2,2C2H2+5O2 և այլն)։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ