Շեելիտ

testwiki-ից
11:29, 16 հունվարի 2025 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Շեելիտ

Շեելիտ, միներալ վոլֆրամատների դասից։ Կարլ Վիլհելմ Շեելեի անունով։ MoO3 խառնուրդ պարունակող (մինչև 24%) շեելիտ կոչվում է մոլիբդաշեելիտ։ Քիմիական կազմը՝ CaWO4։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Բյուրեղները բրգաձև են, համարյա հավասարաչափ, հազվադեպ թերթավոր։ Տալիս է մի շարք կրկնաբյուրեղներ։ Հատիկավոր է, անգույն, սպիտակ, բաց դեղինից մինչև դարչնագույն, կանաչավուն, մոխրագույն։ Փայլը՝ ապակյա մինչև ալմաստայինը։ Կարծրությունը՝ 3—5, խտությունը՝ 5500—6170 կգ/մ³։ Հանդիպում է սկառնային, բարձր-միջին-ցածր-ջերմաստիճանային հիդրոթերմալ հանքավայրերում և պեգմատիտներում։ Վոլֆրամի կարևոր հանքանյութ է։ Կաղապար:Միներալ-անավարտ Կաղապար:ՀՍՀ