Դիպոլային մոմենտ

testwiki-ից
16:16, 4 հունիսի 2021 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Էլեկտրամագնիսականություն Դիպոլային մոմենտ, էլեկտրական, լիցքավորված մասնիկների համակարգի էլեկտրական հատկությունները բնութագրող վեկտոր։ N թվով լիցքավորված մասնիկների համակարգի դիպոլային մոմենտը՝ Np=eir1, որտեղ ei-ն i-րդ մասնիկի լիցքն Է, r-ը՝ շառավիղ-վեկտորը։ Չեզոք համակարգի դիպոլային մոմենտը կախված չէ կոորդինատների համակարգի ընտրությունից, այլ որոշվում է լիցքերի փոխադարձ դասավորությամբ ու մեծությամբ։ Մասնավոր դեպքում, դիպոլի դիպոլային մոմենտը ուղղված է բացասական լիցքից դեպի դրականը և թվապես հավասար է լիցքերի 1 հեռավորության և լիցքի բացարձակ մեծության (e) արտադրյալին՝ |p|=el։ Դիպոլային մոմենտի միջոցով որոշվում է դիպոլի էլեկտրական դաշտը R»1 պայմանին բավարարող կետերում, ինչպես նաև արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությունը նրա վրա։

Մոլեկուլը նույնպես կարելի է համարել լիցքերի համակարգ, որի դիպոլային մոմենտը՝ μ=eԷՖl (eԷՖ այստեղ 10−10 լ․ CGSE միավոր կարգի էֆեկտիվ լիցք է, իսկ 1-ը դրական և բացասական լիցքերի «ծանրության կենտրոնների» հեռավորությունը, այն մոլեկուլի չափերի՝ 10−8 սմ կարգի մեծություն է)։ Լիցքավորված մասնիկների կամայական համակարգից հեռու դրա Էլեկտրական դաշտը որոշվում է տարբեր մուլտիպլետներով՝ լրիվ լիցքով, դիպոլային մոմենտով, քվադրուպոլ մոմենտով և այլն։ Սակայն չեզոք համակարգի էլեկտրական դաշտը, այդ համակարգի չափերի համեմատ մեծ հեռավորությունների վրա, առաջին մոտավորությամբ որոշում է միայն նրա դիպոլային մոմենտը։

Տես նաև

Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ