Մուլտիպլետություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Մուլտիպլետություն (Կաղապար:Lang-en — բազմակի, բազմապատիկ), ատոմի կամ մոլեկուլի լրիվ սպինի հնարավոր դիրքորոշումների թիվը (k) տարածության մեջ։ Ըստ քվանտային մեխանիկայի՝ k=2S+1 (S-ը սպինային քվանտային թիվն է)։ Կենտ թվով (N) էլեկտրոններով համակարգերի դեպքում S=1/2,3/2,5/2,․․․ և մուլտիպլետություն զույգ է (k=2,4,6․․․)։ Այդպիսի համակարգերի համար հնարավոր են դուբլետային, կվարտետային, սեկստետային և այլ քվանտային վիճակներ։ Եթե N-ը զույգ է, ապա S=0,1,2,․․․, և մուլտիպլետություն կենտ է (k=1,3,5․․․), այդ դեպքում հնարավոր են սինգլետային, տրիպլետային, կվինտետային և այլ վիճակներ։ Մուլտիպլետություն որոշում է այն ենթամակարդակների թիվը, որոնք առաջանում են սպին-ուղեծրային փոխազդեցության հետևանքով էներգիայի մակարդակի տրոհումից (մուլտիպլային տրոհում, որը հանգեցնում է սպեկտրային գծերի տրոհման)։

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ