Աբիետինաթթու
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Աբիետինաթթու, , օրգանական թթու։ Հալման ջերմաստիճանը՝ 172 °C–175 °C, եռմանը՝ 248 °C–250 °C։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ Ջրում չի լուծվում։ Բևեկնախեժի բաղադրիչ մասն է։ Ստացվում է բևեկնախեժը սառցային քացախաթթվի հետ տաքացնելով և անջատված բյուրեղները բազմակի վերաբյուրեղացնելով։
Հեշտությամբ օքսիդանում է, ռեակցիայի մեջ է մտնում ծծմբական (սուլֆացում) և ազոտական (նիտրացում) թթուների հետ, մասնակցում դիենային սինթեզին։ Աբիետինաթթուն հիմքերի հետ առաջացնում է աղեր, որոնցից ալկալիական մետաղների աղերն ունեն լվացող հատկություն, օգտագործվում են օճառ և լաքեր պատրաստելու համար։