Աբրաքսաս

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Աբրաքսաս

Աբրաքսաս կամ (առավել հին ձև) Աբրասաքս (Կաղապար:Lang-gr), գնոստիկ կոսմոլոգիական աստվածություն, Երկնքի ու էոնների բարձրագույն ղեկավարը, ով իրենից ներկայացնում է Երկրային ժամանակի ու տարածության կապի մարմնավորումը։

Թվային առեղծված

Վասիլիդի համակարգում Աբրաքսաս անունն առեղծվածային նշանակություն ունի, քանի որ յոթ հունական տառերի թվային արժեքների գումարը 365 է՝ տարվա օրերի թիվը.

  • A=1
  • B=2
  • P=100
  • A=1
  • Σ=200
  • A=1
  • Ξ=60

Մշակույթում

  • Marvel Comics ամերիկյան կոմիկսային ընկերությունում կա Աբրաքսաս անունով հերոս (տիեզերական էակ, որն իրենցի ներկայացնում է մաքուր ոչնչացման մարմնավորումը).
  • Sacrifice համակարգչային խաղում կա Աբրաքսուս (Կաղապար:Lang-en) անունով հերոս։
  • Թոմաս Մորի մոտ Աբրաքսասը Ուտոպիայի հին կղզու անվանումն է։
  • «Աբրաքսաս» անվանումը օգտագործվում է նաև Միխայիլ Կուզմինի կողմից իր 1920-ականների ալմանախի անվանման համար (այդ շրջանում Կուզմինն ակտիվորեն հետաքրքրվում էր գնոստիցիզմով ու անգամ բանաստեղծություն էր գրել Վասիլիդի մասին)։
  • Աբրաքսասի կերպարը հանդիպում է նաև Հերման Հեսսեի մոտ («Դեմիան» վեպում), ժամանակակից փոփ- ու ռոքմշակույթներում և այլ նմանատիպ նախագծերում
  • Շվեդական Therion սիմֆո-մետալ խումբը իր 2004 թվականին թողարկված Lemuria ալբոմում ձայնագրել է նաև «Abraxas» երգը։

Աղբյուրներ

  • Աբրաքսաս // Բրոքհաուսի ու Էֆրոնի հանրագիտարանային բառարան։ 86 հատորով (82 հատոր և 4 լրացուցիչ). — 1890—1907.

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ