Ազոմիացություններ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ազոմիացություններ, օրգանական նյութեր, որոնք պարունակում են երկու ածխաջրածնային ռադիկալների միացած ազոխումբ՝ N=N։ Գունակիր ազոխմբի առկայության պատճառով գունավոր են։ Ազոմիացություններ մեծ մասամբ կայուն, պինդ նյութեր են, թորվում են առանց քայքայվելու։

Բնության մեջ չեն հանդիպում։ Ազոմիացություններից պարզագույնը ազոմեթանն է՝ CH3N=NCH3 որը պայթուցիկ, անկայուն նյութ է։ Կարևոր են արոմատիկ ազոմիացություններ, որոնք ջրում չլուծվող, ջերմակայուն, չեզոք, բյուրեղական նյութեր են։ Դրանց պարզագույն ներկայացուցիչն ազոբենզոլն է՝ C6H5N=NC6H5 (նարնջակարմիր բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 68 °C, եռմանը՝ 295 °C)։

Արոմատիկ ազոմիացություններ ստացվում են դիազոմիացությունները համակցելով ջրածնի շարժուն ատոմ պարունակող արոմատիկ միացությունների (ամիններ, ֆենոլներ են) հետ՝ C6H5N2Cl+C6H5NH2C6H5N=NC6H5NH2+HC: Հիմնային կամ թթվային խմբեր պարունակող ազոմիացություններ օգտագործվում են որպես ներկանյութեր։

Տես նաև

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ