Ալյումինի հիդրօքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Ալյումինի հիդրօքսիդ

Ալյումինի հիդրօքսիդ, քիմիական բանաձևն է 𝖠𝗅(𝖮𝖧)𝟥 (ինչպես նաև 𝖧𝟥𝖠𝗅𝖮𝟥, 𝖧𝖠𝗅𝖮𝟤 և [𝖠𝗅𝟤𝖮𝟥𝖧𝟤𝖮]𝗇𝖧𝟤𝖮), ալյումինի օքսիդի և ջրի միացություն է։ Սպիտակ նյութ է, դժվար է լուծվում ջրում, ունի երկդիմի հատկություններ։

Ստացում

Ալյումինի հիդրօքսիդ ստանում են ալյումինի աղերի և ալկալու ջրային լուծույթի փոխազդեցությունից, առանց ավելցուկի։

  • 𝖠𝗅𝖢𝗅𝟥+𝟥𝖭𝖺𝖮𝖧𝖠𝗅(𝖮𝖧)𝟥+𝟥𝖭𝖺𝖢𝗅

Ալյումինի հիդրօքսիդը առանձնանում է սպիտակ նստվածքի ձևով։ Ստացման երկրորդ եղանակը, ալյումինի աղերի և ալկալիական մետաղների կարբոնատի ջրային լուծույթի փոխազդեցությունն է։

  • 𝟤𝖠𝗅𝖢𝗅𝟥+𝟥𝖭𝖺𝟤𝖢𝖮𝟥+𝟥𝖧𝟤𝖮𝟤𝖠𝗅(𝖮𝖧)𝟥+𝟨𝖭𝖺𝖢𝗅+𝟥𝖢𝖮𝟤

Ֆիզիկական հատկություններ

Ալյումինի հիդրօքսիդը իրենից ներկայացնում է սպիտակ բյուրեղային միացություն, որի համար հայտնի է չորս բյուրեղային ձևափոխություններ։

Գոյություն ունի նաև ամորֆ ալյումինի հիդրօքսիդ AlԿաղապար:SubOԿաղապար:Sub•nHԿաղապար:SubO բաղադրությամբ։

Քիմիական հատկություններ

Ալյումինի հիդրօքսիդը կարող է փոխազդել.

  • Թթուների հետ՝

𝖠𝗅(𝖮𝖧)𝟥+𝟥𝖧𝖢𝗅𝖠𝗅𝖢𝗅𝟥+𝟥𝖧𝟤𝖮

  • Հիմքերի հետ՝

Լուծույթում.

𝖠𝗅(𝖮𝖧)𝟥+𝖭𝖺𝖮𝖧𝖭𝖺[𝖠𝗅(𝖮𝖧)𝟦]

Համահալելիս.

𝖠𝗅(𝖮𝖧)𝟥+𝖭𝖺𝖮𝖧𝖭𝖺𝖠𝗅𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮

Տաքացնելիս քայքայվում է.

𝟤𝖠𝗅(𝖮𝖧)𝟥𝖠𝗅𝟤𝖮𝟥+𝟥𝖧𝟤𝖮

Ամոնիակի լուծույթի հետ չի փոխազդում։

Կիրառություն

Ալյումինի հիդրօքսիդը օգտագործվում է ջրի մաքրման համար, իր մակակլանող հատկության շնորհիվ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Химическая энциклопедия / Редкол.։ Кнунянц И.Л. и др.. — М.։ Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). - էջ 623

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Ալյումինի միացություններ