Ամենափոքր ընդհանուր հայտարար

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Մաթեմատիկայում ամենափոքր ընդհանուր հայտարարը կոտորակների բազմության հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։ Այն հեշտացնում է կոտորակների գումարման, հանման և համեմատության գործողությունները։

Նկարագրություն

Կոտորակների բազմության ամենափոքր ընդհանուր հայտարարը կոտորակների հայտարարների ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրն է։ Հայտարարների արտադրյալը միշտ ընդհանուր հայտարար է, ինչպես ներքևում․

12+23=36+46=76

բայց դա միշտ չէ, որ ամենափոքրն է, ինչպես ներքևում․

512+1118=1536+2236=3736

Այստեղ 36-ը 12-ի և 18-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։ Նրանց արտադրյալը՝ 216-ը, նույնպես ընդհանուր հայտարար է, բայց այդ հայտարարով հաշվարկները մեծ թվեր են ներառում․

512+1118=90216+132216=222216.

Թվերից տարբեր փոփոխականների դեպքում, նույն սկզբունքն է գործում[1]։

abc+cb2d=abdb2cd+c2b2cd=abd+c2b2cd

Դերը թվաբանության և հանրահաշվի մեջ

Միևնույն կոտորակը կարելի է ներկայացնել տարբեր ձևերով։ Եթե կոտորակների համարիչի և հայտարարի հարաբերակցությունը միևնույնն է, ապա այդ կոտորակները միևնույն թիվն են ներկայացնում։ Օրինակ․

23=69=1218=144216=200,000300,000

քանի որ դրանք բոլորը բազմապատկվել են 1 թվով, գրված որպես կոտորակ․

23=23×33=23×66=23×7272=23×100,000100,000.

Սովորաբար ավելի հեշտ է կոտորակները գումարել, հանել կամ համեմատել, երբ դրանք ներկայացված են միևնույն հայտարարով, որ կոչվում է "ընդհանուր հայտարար"։ օրինակ, միևնույն հայտարարով կոտորակների համարիչները պարզապես կարող են գումարվել, այնպես ինչպես 512+612=1112 and that 512<1112, քանի որ կոտորակներն ունեն միևնույն հայտարարը՝ 12։ Առանց ընդհանուր հայտարարը հաշվելու ակնհայտ չէ որ 512+1118 հավասար է, կամ 512 մեծ, կամ փոքր է 1118։ Յուրաքանչյուր ընդհանուր հայտարար կաշխատի, բայց սովորաբար ամենափոքր ընֆհանուր բաժանարարը գերադասելի է, քանի որ այն հաշվարկները որքան հնարավոր է պարզեցնում է[2]։

Գործնական կիրառություններ

Ամենափոքր ընդհանուր հայտարարը բազմաթիվ գործնական կիրառություններ ունի, ինչպես օրինակ, միևնույն հատվածը ծածկելու համար անհրաժեշտ երկու տարբեր երկարության օբյեկտների քանակի որոշումը, աղյուսաշինության, սալիկապատման և տասելացման մեջ։ Այն օգտակար է նաև աշխատանքային ժամանակացույցը պլանավորելու համար։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named brooks
  2. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named worldbook