Անդրեյ Ամատունի
Կաղապար:Այլ/ազգանուն Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Անդրեյ Ցոլակի Ամատունի (Կաղապար:ԱԾ), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[1]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1991)։
Կենսագրություն
Անդրեյ Ամատունին ծնվել է 1928 թ. հունվարի 10-ին, Լենինգրադում։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1950)։ 1965-1973 թթ. եղել է ԽՍՀՄ ատոմային Էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, 1973 թվականից՝ տնօրեն, 1992-1999 թթ.՝ գլխավոր գիտաշխատող։ Ամատունու առաջին աշխատանքները վերաբերում են անտիֆերոմագնիսականության քվանտային տեսության խնդիրներին։ Մասնակցել է Երևանի Էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի ֆիզիկական սկզբունքների, դրա և Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի տեխնիկական վերազինման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Հետազոտել է անցումային ճառագայթման որոշ հատկություններ (անցումային ճառագայթումը երկու միջավայրերի ընդհանուր սահմանում, անցումային ճառագայթումը միջավայրի տարածական դիսպերսիայի դեպքում և այլն)։ 1963 թվականից զբաղվել է տարրական մասնիկների տեսության տարբեր հարցերով։ Կոմպլեքս մոմենտների տեսությամբ հաշվել է մեզոնների ֆոտոծնումը (վեկտորական՝ և պսևդոսկալյար՝ ), տարրական մասնիկների ոչ գծային խնդիրներ լուծելու համար կիրառել ֆունկցիոնալ անալիզի մեթոդներ։ Մասնակցել է Նոր Ամբերդի միջազգային փորձարարական և տեսական ֆիզիկայի դպրոցի կազմակերպմանը, այդ դպրոցում կարդացած զեկուցումների խմբագրմանն ու հրատարակմանը։ 1950 թվականից տեսական ֆիզիկա է դասավանդել Երևանի պետական համալսարանում[2]։ Մահացել է սրտի կաթվածից 1999 թվականի մայիսի 1-ին Ճապոնիա մեկնող ինքնաթիռում[3]։
Պարգևներ
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, ՌԴ Բարեկամության շքանշաններով։
Աշխատություններ
- Двухчастичные реакции с обменом гиперзарядом в теории комплексных моментов, Ереван, 1976, 64 с.
- Излучение равномерно движущейся заряженной частицы в нелинейном одноосном кристалле, находящемся в поле сильной электромагнитной волны, Ереван, 1977, 16 с.
- О взаимодействии пучок-пучок в электрон-позитронных накопителях, Ереван, 1978, 52 с[4].
Մամուլ
- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ ակադեմիկոսներ
- Ամատունիներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Երևանի քաղաքային խորհրդի պատգամավորներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ