Անխզելիության հավասարում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Անխզելիության հավասարում, անընդհատության հավասարում, տարածության մեջ անընդհատ բաշխված որևէ ֆիզիկական մեծության (զանգվածի, էներգիայի, էլեկտրական լիցքի) պահպանում արտահայտող հավասարում՝

ρt+divJ=0

կամ

ρt+jxx+jyy+jzz=0,

որտեղ ρ(x,y,z)–ը տվյալ ֆիզիկական մեծության տարածական խտությունն է, j(x,y,z)՝ հոսքի խտությունը։

Կիրառություններ

Անխզելիության հավասարումն օգտագործվում է ֆիզիկայի տարբեր բաժիններում։ Հիդրոմեխանիկայում այն արտահայտում է շարժվող հեղուկի զանգվածի պահպանման օրենքը (որտեղ ρ-ն հեղուկի խտությունն է, j=ρv, v-ն՝ հոսքի արագությունը)։ Անսեղմելի հեղուկների համար (ρ=const)

divV=0։

Էլեկտրադինամիկայում անխզելիության հավասարումը արտահայտում է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը (այս դեպքում ρ-ն լիցքի խտությունն է, j-ն՝ հոսանքի խտությունը)։

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ