Անվերջության նշան

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Անվերջության նշանը գրելու տարբերակներ

Անվերջության նշան Կաղապար:Math, մաթեմատիկական նշան, որ ներկայացնում է անվերջության հայեցակարգը։

Պատմություն

Անգլիացի մաթեմատիկոս Ջոն Վալիսը, որը առաջադրել է անվերջության նշանի ստեղծման գաղափարը ամթեմատիկական գրականության մեջ
Նշանը, որ օգտագործվել է Էյլերի կողմից անվերջությունը պատկերելու համար

Անվերջության նշանը ժամանակակից մաթեմատիկական իմաստով պատկանում է անգլիացի մաթեմատիկոս Ջոն Վալիսին, որը առաջին անգամ խորհրդանիշն օգտագործել է 1655 թվականին իր «Կոնաձև հատույթների մասին» տրակտատում (Կաղապար:Lang-la)[1][2][3][4]: Իր գրքում Վալիսը ոչ մի ձևով չի բացատրել այդ նշանի ընտրությունը՝ անվերջությունը պատկերելու համար. որոշ ենթադրությունների համաձայն՝ դա կարող էր լինել հռոմեական թվերով 1000 գրելու տարբերակը (սկզբնապես ունեցել է CIƆ կամ տեսքը), կամ օմեգա տառի (ω)՝ հունական այբուբենի վերջին տառի տեսքը[5]։

Լեոնարդ Էյլերն օգտագործել է անվերջության նշանի հատուկ, բաց տարբերակ[6] նրա համար, որպեսզի նշանակեր «բացարձակ անվերջությունը» (Կաղապար:Lang-la)։ Անվերջության այդ խորհրդանիշը հետագայում ոչ ոքի կողմից չի գործածվել և ներկայացված չէ Յունիկոդում։

Օգտագործում

Երկարակյաց թղթի նշանը

Մաթեմատիկայում անվերջության նշանն ամենից հաճախ օգտագործվում է պոտենցիալ անվերջությունը արտահայտելու համար[2], այլ ոչ թե ինչ-որ իրական անվերջ մեծ մեծությունների համար։ Օրինակ, սահմանի մաթեմատիկական արտահայտման համար.

i=012i=limx2x12x1=2,

անվերջության նշանը կարելի է պայմանականորեն ձևափոխել այն իմաստով, որ փոփոխականը հասնում է ինչքան հնարավոր է շատ նշանակությունների (ձգտում է անվերջության), սակայն անվերջությանը հավասար նշանակություն չի ստանում։

Տոպոլոգիայում անվերջության նշանը նշանակվում է լրացուցիչ կետով, որը ներառվում է Ալեքսանդրովի միակետ կոմպակտիֆիկացիայի դեպքում։ Նմանապես, համալիր վերլուծության և պրոյեկտիվ երկրաչափության մեջ նշանը նշանակում է անվերջ հեռացված կետ։

Սակայն մաթեմատիկայի բնագավառներում, որտեղ անհրաժեշտություն է առաջանում համեմատել և տարբերել անվերջության տարբեր տեսակներ՝ կոնկրետ անվերջ մեծությունների համար նշանի փոխարեն գործածվում են ալ նշանակություններ։ Օրինակ, բազմությունների տեսության մեջ բնական թվերի անվերջ բազմության արմատական թիվը նշանակվում է 0 նշանով (կարդացվում է «ալեֆ-նուլ»), հաշվելի թվականների բազմության անվերջ արմատական թիվը նշանակվում է 1, այդ դեպքում՝ 0<1 տարբերակով։

Այլ ոլորտներում անվերջության նշանը կարող է այլ իմաստ ունենալ. օրինակ, գրքերի գործում այն օգտագործվում է՝ ցույց տալու, որ գիրքը տպագրված է երկարակյաց թղթի վրա[7]։

Խորհրդանշում

Ժամանակակից միստիցիզմում անվերջության նշանը հազվադեպ չէ, որ ներկայացվում է Ուրոբորոսի՝ սեփական պոչն ուտող օձի կերպարի տեսքով[8]։

Վլադիմիր Նաբոկովն իր այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Շնորհ» և «Գունատ կրակ» գրքերը, օգտագործում է 8-ի խորհրդանշական կերպարը (մասնավորապես՝ Մյոբիուսի ժապավենի և անվերջության նշանի տեսքով) հեծանիվների անիվների ձևերի և կիսամոռացված մարդկանց նկարագրություններում։ «Գունատ կրակ» պոեմում հիշատակվում է, օրինակ, «լեմնիսկատայի հրաշքը»[9]։

Կոդավորում

Յունիկոդում անվերջությունը նշանակվում է ∞ նշանով (U+221E), LaTeX մակրոպակետում՝ որպես (\infty), գոյություն ունեն նաև կոդավորման այլ տարբերակներ[10]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Կաղապար:Cite web
  2. 2,0 2,1 Կաղապար:Citation
  3. Կաղապար:Citation
  4. Կաղապար:Citation
  5. Կաղապար:Citation
  6. See for instance Cor. 1 p. 174 in: Leonhard Euler. Variae observationes circa series infinitas. Commentarii academiae scientiarum Petropolitanae 9, 1744, pp. 160—188. [1]
  7. Կաղապար:Citation
  8. Կաղապար:Citation. The book also features this image on its cover.
  9. Կաղապար:Citation
  10. Կաղապար:Cite web