Աշխատանք (ֆիզիկա)

Աշխատանք, էներգիայի քանակական փոփոխությունները բնութագրող մեծություն։ Աշխատանքը մարմնի S տեղափոխման և նրա ուղղությամբ ազդող հաստատուն F ուժի սկալյար արտադրյալն է։ Եթե ազդող ուժը տեղափոխման ուղղության հետ կազմում է α անկյուն, ապա աշխատանքը որոշվում է բանաձևով։ Տեղափոխմանն ուղղահայաց (α = 90°) ազդող ուժի աշխատանքը զրո է, իսկ նրա ուղղությամբ (α = 0°) ազդողինը՝ ամենամեծը։ Դիմադրող ուժերի (α = 180°) Ա. բացասական է։
Երբ ազդող ուժը տեղափոխման տարբեր մասերում տարբեր (փոփոխական) է, ճանապարհը բաժանում են տարրական այնպիսի մասերի, որոնցից յուրաքանչյուրի վրա ուժը կարելի է հաստատուն համարել, և վերցնում այդ մասերում կատարված աշխատանքների գումարը՝
։
Աշխատանքի վերոհիշյալ սահմանումը անկախ է ուժի բնույթից։
Պոտենցիալային դաշտերում աշխատանքը կախված չէ հետագծի ձևից (օրինակ՝ էլեկտրաստատիկ և գրավիտսւցիոն դաշտերում)։ Աշխատանքի չափման միավորներն են ջոուլը (ՄՀ համակարգ), էրգը, էլեկտրոնվոլտը, և այլն։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ