Արխեոպտերիքս

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Արխեոպտերիքս

Արխեոպտերիքս (բրածո նախաթռչուն) (Կաղապար:Lang-gr-հնագույն և πτέρνξ-թև) (Archaeopteryx lithographiix), բրածո ողնաշարավոր նախաթռչուն։ Մարմնի և կմախքի կառուցվածքն ունի թռչունի և սողունի ընդհանուր շատ գծեր։ Մարմնի տեսքը, գանգի և վերջավորությունների կառուցվածքը, փետուրների առկայությունը հաստատում են նրա պատկանելությունը թռչունների դասին։ Ատամների առկայությունը, երկար՝ 20 ողերից բաղկացած պոչը, ոսկորների մեջ օդատար խոռոչների բացակայությունը և կմախքի կառուցվածքի առանձնահատկությունները արխեոպտերիքսին մոտեցնում են սողուններին։ Արխեոպտերիքսը եղել է ագռավի մեծության։ կմախքն առաջին անգամ հայտնաբերվել է 1860 թվականին, Զոլոնհոֆենի (Գերմանիա) վերին յուրայի վիմագրական թերթաքարերում։ Հայտնաբերվել է ընդամենը երեք կմախք, որոնցից մեկը սխալմամբ նկարագրվել է որպես արխեորնիս (Archaeornissiemerisi)։

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ