Արծաթաչափություն
Jump to navigation
Jump to search
Արծաթաչափություն, քանակական անալիզի տիտրաչափական եղանակ։ Հիմնված է արծաթի նիտրատի՝ , տիտրված լուծույթների կիրառման վրա։ Հետազոտվող թույլ հիմնային կամ չեզոք լուծույթները տիարում են լուծույթով։ Որպես ինդիկատոր օգտագործում են իոնը, որը –ի ավելցուկի հետ առաջացնում է անլուծելի կարմիր նստվածք՝ ։
Տիտրման վերջնակետը կարելի է որոշել նաև ադսորբցիոն ինդիկատորներով կամ էլեկտրաքիմիական եղանակներով։ Հետազոտվող թթու լուծույթների դեպքում ավելացնում են լուծույթի ավելցուկ և ապա տիարում ռոդանիդով (ինդիկատոր է )։ Արծաթաչափությունով մեծ ճշտությամբ որոշում են աղեր և թթուներ, որոնց անիոնները կատիոնի հետ առաջացնում են նստվածքներ կամ կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ քլորիդներ, բրոմիդներ, յոդիդներ, ռոդանիդներ, ցիանիդներ ևն։