Բազմաբևեռ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բազմաբևեռ, ֆիզիկական օբյեկտ, որի հետազոտման համար նրա որոշ թվով հանգույցները (բևեռները) անջատվում են։ Անջատված հանգույցներն անվանում են անկախ։ Բազմաբևեռ սիմվոլիկ պատկերվում է «արկղի» տեսքով։ Բազմաբևեռ հասկացությունը ծագել է էլեկտրատեխնիկայում։ Այստեղ դիտարկվել են գծային պասիվ երկ- և քառաբևեռներ։

Պարզագույն երկբևեռի օրինակ է օհմական դիմադրությունից (R) և կոնդենսատորից (C) կամ ինքնինդուկցիայի կոճից (L) կազմված համակարգը, որի վարքը բնութագրվում է երկու մեծությունների՝ I հոսանքի և U լարման կախվածությամբ։

Քառաբևեռի օրինակ է էլեկտրական զտիչը կամ երկար գծի հատվածը։ Այս դեպքում քառաբևեռը բնութագրվում է 4 մեծություններով՝ U1,U2,I1,I2։ Գծային էլեկտրական շղթաների և համակարգերի տեսությունում բազմաբևեռ ռեժիմը որոշվում է անկախ հանգույցներին վերաբերող կոմպլեքս լարումների (U) և հոսանքների (I) մեծություններով։ Այդ մեծությունների միջև կապերը որոշվում են բազմաբևեռի հետևյալ հավասարումներով՝ Im=k=1nUkYmk, որտեղ m,k=1,2,....n–ը բազմաբևեռի անկախ հանգույցների ինդեքսներն են, Ymk=gmkJbmk-h՝ բազմաբևեռի կոմպլեքս հաղորդականությունները նրա m,k անկախ հանգույցների նկատմամբ, g-ն, b-ն՝ ակտիվ և ռեակտիվ հաղորդականությունները։ Օգտագործվում են նաև բազմաբևեռի Um=k=1nIkZmk տեսքի հավասարումները, որտեղ Zmk=rmk+jxmk-ն բազմաբևեռի կոմպլեքս դիմադրություններն են նույն m,k հանգույցների նկատմամբ, r,x-ը՝ ակտիվ և ռեակտիվ դիմադրությունները։ Ymk,Zmk մեծությունները բազմաբևեռի հիմնական պարամետրերն են։ Բազմաբևեռի ռեժիմը բնութագրվում է նաև նրա անկախ հանգույցների ակտիվ (P) և ռեակտիվ (Q) հզորություններով, որոնք որոշվում են հետևյալ բանաձևերով՝ Pm+jQm=UmIm*, որտեղ Im*-ը կոմպլեքս հոսանքի (Im) համալուծ մեծություն է։ Բազմաբևեռի տեսությունը լայնորեն օգտագործվում է էներգահամակարգերի հաստատված ռեժիմների և անցումային պրոցեսների հաշվարկներում, իսկ նրա Ymk,Zmk պարամետրերը՝ էլեկտրաէներգահամակարգերի կայունության հաշվարկներում, ինչպես նաև բարդ համակարգերի օպտիմացման և կառավարման խնդիրներում։ Ավտոմատ կառավարման և ինֆորմացիայի հաղորդման տեսություններում օգտագործվում են քառաբևեռներ, վեցաբևեռներ։

Կաղապար:ՀՍՀ