Բազմապատիկ հարաբերությունների օրենք

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բազմապատիկ հարաբերությունների օրենք, քիմիայի հիմնական օրենքներից․ եթե քիմիական երկու տարր իրար հետ առաջացնում են մի քանի միացություններ, ապա նրանցում տարրերից մեկի կշռաքանակները, որոնք միացած են մյուսի միևնույն կշռաքանակներին, հարաբերում են ինչպես ոչ մեծ ամբողջ թվեր։ Օրինակ՝ ազոտը թթվածնի հետ առաջացնում է N2O,NO,N2O3,NO2 և N2O5 միացությունները, որոնցում մեկ կշռամաս թթվածնին համապատասխանաբար միացած է 0.57,1.14,1.71,2.28 և 2.95 կշռամաս ազոտ։ Այդ թվերը հարաբերում են ինչպես՝ 1:2:3:4:5։ Բազմապատիկ հարաբերությունների օրենքը հայտնաբերել է Ջոն Դալթոնը 1803-ին։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ