Բանաձև

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բանաձև, որևէ կանոնի, առնչության, օրենքի ճշգրիտ, ընդհանուր սահմանումը, որը որոշակի պայմաններում վերաբերում է բոլոր մասնավոր դեպքերին, լայն առումով` ամփոփ ձևով արտահայտած յուրաքանչյուր բնորոշում։

  1. Մաթեմատիկական տրամաբանության մեջ․ պրոցեսների, երևույթների միջև գոյություն ունեցող կապերի, առնչությունների պատկերումը տրամաբանական որոշակի գործողություններով միավորված նշաններով (սիմվոլներով)։ Մաթեմատիկական տրամաբանության հաշվարկներում P հասկացությունը յուրաքանչյուր հաշվարկման համար սահմանվում է ինդուկտիվորեն։

2. Մաթեմատիկայում թվանշանների, տառերի և մաթեմատիկական նշանների զուգակցությամբ արտահայտվող որևէ առաջադրություն (պնդում), օրինակ՝ 4×5=20,(a+b)2=a2+2ab+b2 և այլն։

3. Քիմիայում ընդունված նշանների (սիմվոլների) միջոցով քիմիական միացության կրճատ նշանակումը (տես Քիմիական բանաձևեր

4. Համագումարում, համաժողովում, ասամբլեայում որևէ հարցի վերաբերյալ ընդունած որոշումը։ Կաղապար:ՀՍՀ