Բարորակություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բարորականություն, տատանողական համակարգի, ռեզոնանսային հատկությունները բնութագրող մեծություն։ Չափվում է տատանողական համակարգի տատանման լրիվ էներգիայի և մեկ պարբերության ընթացքում կորցրած էներգիայի հարաբերությամբ։ Բնութագրում է տատանվող համակարգի որակը, որքան մեծ է բարորականությունը, այնքան ավելի դանդաղ են մարում տատանումները։ Բարորականությունը ընդունված է նշանակել Q (լատիներեն qualitas – որակ) տառով։ L ինդուկտիվություն, C ունակություն և R օհմական դիմադրություն ունեցող տատանողական կոնտուրում բարորականություն

Q=1RLC=ωLR=1ωRC

(ω-ն կոնտուրի սեփական հաճախականությունն է)։ k առաձգականություն, b շփման գործակից և m զանգված ունեցող մեխանիկական համակարգի բարորականություն՝

Q=mkb=ωmb։

Բարորությամբ են բնութագրվում նաև տատանողական համակարգի քանակական հատկությունները, ընդ որում այն ցույց է տալիս, թե միևնույն հարկադրական ուժի ազդեցության տակ տվյալ համակարգի ռեզոնանսային հաճախականությունների հարկադրական տատանումների ամպլիտուդան քանի անգամ է գերազանցում շատ ցածր, ոչ ռեզոնանսային հաճախականության հարկադրական տատանումների ամպլիտուդան։ Այս հատկության վրա է հիմնված տատանողական համակարգի բարորականությունը չափելու մեթոդը։ Ռադիոհաճախականության տատանողական կոնտուրի բարորության թվային արժեքը սովորաբար 30–100 է։ Կաղապար:ՀՍՀ