Բացարձակ աստղային մեծություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բացարձակ աստղային մեծություն (M), աստղերի համար այն որոշվում է նրանց տեսանելի աստղային մեծությամբ, եթե այն տեղաբաշխված լիներ դիտողից 10 պարսեկ հեռավորության վրա։ Արեգակի բացարձակ բոլոմետրիկ (այսինքն հաշվի առնելով էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր ալիքի երկարությունները) աստղային մեծությունն է +4,7:

Եթե հայտնի է տեսանելի աստղային մեծությունը m և հեռավորությունը մինչև մարմինը d, ապա կարելի է հաշվել բացարձակ աստղային մեծությունը հետևյալ բանաձևով՝

M=m5lgdd0

որտեղ՝ d0 = 10 պկ ≈ 32.616 լուսային տարի

Համապատասխանաբար, եթե հայտնի են տեսանելի և բացարձակ աստղային մեծությունները, հեռավորությունը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով՝

d=d010mM5

Բացարձակ աստղային մեծությունը կապված է լուսատվության հետ հետևյալ հարաբերությամբ՝

lgLL=0,4(MM)

որտեղ՝ L և M - Արեգակի լուսատվությունն ու բացարձակ աստղային մեծությունն են։

Արեգակնային համակարգի մարմինների բացարձակ աստղային մեծությունը (H)

Արեգակնային համակարգի մարմինների համար (մոլորակներ, աստերոիդներ և գիսաստղեր) օգտագործվում է բացարձակ աստղային մեծության այլ տարբերակ[1]։ Նրանց համար բացարձակ աստղային մեծությունը ընդունվում է հավասար տեսանելի մեծությանը, որը նրանք կունենային 1 ա. մ. հեռավորության վրա Արեգակից և դիտողից, ընդ որում, դիտողը պետք է տեսնի մարմնի ամբողջական ֆազան (այսինքն տեսականորեն դիտողը պետք է գտնվի Արեգակի կենտրոնում)։

Հարկ է նշել, որ ինքնալուսատու մարմինների համար՝

H = M − 31,57.

Գոյություն ունեն մի շարք հաշվարկված աղյուսակներ աստերոիդների առավել տարածված ալբեդոների արժեքների համար (0,25 - 0,05)[2][3][4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ