Բենզալդեհիդ
Jump to navigation
Jump to search
Բենզալդեհիդ, արոմատիկ շարքի պարզագույն ալդեհիդը։
Դառը նշի հոտով անգույն հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 179°С, հալմանը՝ –26°С, խտությունը՝ 1049, 7 կգ/մ³։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Երկար ժամանակ հայտնի է եղել «դառը նշի յուղ» անունով։ Գտնվում է դառը նշի, ծիրանի և բալի կորիզներում՝ ամիգդալինի գլյուկոզիդի ձևով։ Ցուցաբերում է ալիֆատիկ շարքի ալդեհիդների հատկությունները։ Օդում օքսիդանում է՝ առաջացնելով բենզոյական թթու, մտնում է Կանիցարոյի ռեակցիայի և Պերկինի ռեակցիայի մեջ, ենթարկվում է համատեղ պոլիմերացման և կոնդենսացման և այլն։ Բենզալդեհիդը ստացվում է տոլուոլի օքսիդացմամբ և այլ ճանապարհներով։ Օգտագործվում է բուրավետ նյութերի և ներկանյութերի արտադրություններում։