Բեսեմերյան պրոցես

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Թարմացնել Բեսեմերյան պրոցես, թուջի բեսեմրում, առանց վառելիքի ծախսի հեղուկ թուջից պողպատ ստանալու եղանակ։ Առաջարկել է Հ․ Բեսեմերը 1856-ին։ Բեսեմերյան պրոցեսը կատարվում է կոնվերտերում, որի մեջ լցված հեղուկ թուջի միջով կոնվերտերի հատակին արված հատուկ անցքերով՝ ֆուրմերով, փչվում է խտացված օդ (մթնոլորտային կամ թթվածնով հարստացված)։ Թուջի խառնուկները (սիլիցիում, մանգան, ածխածին) օքսիդանալով՝ անջատում են զգալի քանակությամբ ջերմություն, որի շնորհիվ պակասում են խառնուկները և բարձրանում է մետաղը հեղուկ վիճակում պահելու համար անհրաժեշտ ջերմաստիճանը (մինչև 1600-1650°С), այսինքն՝ առանց վառելիք ծախսելու ստացվում է հեղուկ պողպատ։ Ձևավոր ձուլման պողպատը ստանում են կողմնային փչահարմամբ փոքր կոնվերտերներում։ Այդ պրոցեսը կոչվում է փոքր բեսեմերում։ Բեսեմերյան պրոցեսի ընթացքը կախված է ջերմաստիճանային ռեժիմից։ Ջերմաստիճանը կարգավորվում է փչվող օդի քանակը փոփոխելով կամ կոնվերտերի մեջ եղած մետաղին հավելանյութ ավելացնելով (հաճախ ավելացնում են սիլիցիումով հարուստ ֆեռոհամաձուլվածքներ)։ Փչահարված մետաղը՝ բեսեմերյան պողպատը, լուծույթում պարունակում է թթվածնի ավելցուկ՝ երկաթի ենթօքսիղի (FeO) ձևով։ Ուստի հալման վերջին փուլում մետաղն ապօքսիդացնում են ֆեռոհամաձուլվածքներով։ Մի շարք առավելությունների (հալում առանց վառելիքի, կոնվերտերի պարզ կառուցվածք, պատրաստման ու շահագործման փոքր ծախսեր և այլն) կողքին Բեսեմերյան պրոցեսն ունի նաև թերություններ (վնասակար խառնուկների՝ ֆոսֆորի և ծծմբի հեռացման անհնարինություն, լեգիրված պողպատ ստանալու և մետաղաջարդոնը վերահալելու դժվարություններ և այլն)։ Բեսեմերյան պողպատի արտադրությունը (%-ով՝ պողպատի ընդհանուր արտադրության նկատմամբ) ԱՄՆ–ում՝ 0,2 է, Ֆրանսիայում՝ 0,3, Անգլիայում՝ 0,6։ Առավել հեռանկարային են մարտենյան, իսկ վերջին տասնամյակներում՝ թթվածնա–կոնվերտերային պրոցեսները։

Տես նաև

Գրականություն

  • Ավանեսյան Տ․ Գ․, Ընդհանուր մետալուրգիայի հիմունքները, Ե․, 1959։
  • Афанасьев С․ Г․, Исследование бессемеровского процесса, М․, 1957․

Կաղապար:ՀՍՀ