Բերի-բերի
Կաղապար:Տեղեկաքարտ Հիվանդություն Բերի-բերի (Կաղապար:Lang-si – թուլություն), ավիտամինոզ , սննդային բազմանյարդաբորբ, հիվանդություն, որն առաջանում է սննդի մեջ վիտամին -ի (թիամինի) պակասության կամ բացակայության հետևանքով։
Բնորոշվում է վերջույթների ծայրամասային նյարդերի ախտահարմամբ, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ և այտուցներով։ Բերի-բերին տարածված է առավելապես արևելյան, հարավարևելյան և Հարավային Ասիայում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում թեփազրկված բրնձով։ Հիվանդության պատճառը 1897 թվականին հայտնաբերել է հոլանդացի բժիշկ Էյկմանը։ Օրգանիզմում վիտամին -ի օրական պահանջը 0,5–2 մգ է․ պակասն առաջացնում է ածխաջրերի փոխանակության խանգարումներ։ Հիվանդությունը բուժվում է վիտամին –ի պատրաստուկների ներքին ընդունմամբ և ներարկումներով։ Կանխարգելումը՝ վիտամին -ով հարուստ սննդամթերք։ Կաղապար:ՀՍՀ